ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի գիտություն Գյումրի համայնքի բնակիչներին և այլ շահառուներին

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 33.1. հոդվածի 3-րդ կետի, 54.1. հոդվածի 2-րդ մասի՝ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 1600 -ին Գյումրու քաղաքապետարանի վարչական շենքի (Վարդանանց հր.1) 3-րդ հարկի նիստերի դահլիճում անցկացվելու է հանրային բաց լսումներ՝ Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ:

Շահառուները Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ուղարկել  համապատասխան էլեկտրոնային հասցեով (gyumricitymunicipality@gmail.com), ինչպես նաև՝ գրավոր ներկայացնել Գյումրու քաղաքապետարան՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 10-ը  ներառյալ:

Նախագծին նախապես կարող եք ծանոթանալ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքից՝ www.gyumricity.am:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0312) 2 22 10:

Գյումրու քաղաքապետարան

Comments Are Closed!!!