Արդեն 4-րդ տարին է, ինչ Եվրախորհդի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ Ստրասբուրգում անցկացվում է Ժողովրդավարության համաշխարհային ֆորում: Այն այս տարի անցկացվեց նոյեմբերի 18-20-ը և կրում էր «Ազատությունն ընդդեմ վերահսկման. ժողովրդավարական լուծումներ» խորագիրը: Ֆորումի նպատակն էր ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունը, դիմագրավել մի շարք մարտահրավերներ, հաղթահարել վախը <<ահաբեկչության դարում>> և երաշխավորել մեդիայի ազատությունը անվտանգության համատեքստում: ֆորումը մեկտեղել էր որոշում կայացողներին, կարծիք ձևավորողներին, բիզնես ոլորտի, գիտության, մեդիայի և քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներին, նորարարներին, երիտասարդներին` ժողովրդավարական զարգացումների շուրջ քննարկումեր ծավալելու, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում տարբեր մոտեցումներ մշակելու համար:Ֆորումին մասնակցում էին ավելի քան 1500 մասնակիցներ աշխարհի 100 երկրներից: Ֆորումի մասնակիցներից էր նաև «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի անդամ, <<Երկխոսության լսարան>> ծրագրի համակարգող` Լիդա Պողոսյանը: Վերջինս, 57 երկրների 75 <<Երիտասարդ դեսպաններ>>-ից մեկն էր, ով ընտրվել էր Եվրոպայի խորհրդի Երիտասարդական բաժնի կողմից` երիտասարդների ակտիվ մասնակցությունն ապահովելու համար:
_____________________________________________
The fourth edition of the World Forum for Democracy “Freedom vs. Control: For a democratic response”, was held in Strasbourg from 18 to 20 November 2015. The event is organized by the Council of Europe with the support of the French Government, the Alsace Region and the City of Strasbourg. The objective of the Forum 2015 was to identify ways of reinforcing democratic oversight over the security responses, to address fear in “the age of terror” and to guarantee media freedom in a context of weakened security.
Leaders, opinion-makers, civil society activists, representatives of business, academia, media and professional groups debated key challenges for democracies worldwide and the approaches to be adopted at the international, national, regional and local levels in order to ensure the protection of freedom in democracy facing violence and extremism. The forum gathered more than 1500 participants from 100 countries. Lida Poghosyan, the member of ‘’Progress of Gyumri’’ Civil Society Development Centre NGO and also the coordinator of “Dialogue Auditorium” project, also participated in the Forum. She was among 75 “Youth Ambassadors” from 57 countries, selected by the Youth Department of the Council of Europe in order to ensure a strong youth dimension during the Forum.