Կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր

Կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև Հայաստանի Հանրապետության պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի հետ համագործակցությամբ։

Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման բնագավառի հետ կապված նախատեսվում է մոտարկում ԵՄ մի շարք դիրեկտիվների հետ: Կոմիտեն արդեն նախաձեռնել է նոր ատոմային օրենքի նախագծի մշակումը՝ հաշվի առնելով ԵՄ համապատասխան դիրեկտիվները, Արևմտյան Եվրոպայի միջուկային անվտանգության կարգավորման մարմինների ասոցիացիայի (WENRA) անվտանգության չափանիշները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջները։

Ծրագրի իրականացումը նշված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում հնարավորություն կտա ՀՀ-ին ներդնել միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթ, ստեղծել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածք և իրավական դաշտ, որոնք համապատասխանում են ԵՄ դիրեկտիվներին, ինչպես նաև հնարավորինս բավարարում են WENRA- ի անվտանգության չափանիշներին և կարտացոլեն եվրոպական լավագույն փորձը և միջազգային չափանիշները: Համաձայնագրի շրջանակում նաև նախատեսվում է իրականացնել ծրագիր, որի նպատակն է զարգացնել ՀՀ միջուկային կարգավորող մարմնի և տեխնիկական աջակցության կենտրոնի կարողությունները ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի Անվտանգության պարբերական հաշվետվությունը: Նշված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաև մատակարարել շրջակա միջավայրի ճառագայթային լաբորատորիայի համար անհրաժեշտ սարքավորումներ։

Կառավարությունը հավանություն է տվել 2024 թ. սեպտեմբերի 23-ին Երևանում ստորագրված «ՀՀ դատախազության և Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ» աշխատանքային պայմանավորվածությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ փաստաթղթով սահմանվում են Համագործակցության հարցերով դատախազի և իր անձնակազմի գործունեության մանրամասները, այդ թվում՝ Կոլեգիալ լիագումար նիստերին, աշխատանքային քննարկումներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին մասնակցության կարգը և պայմանները: Համագործակցության հարցերով դատախազը և նրա օգնականները աշխատանքային խմբերում քվեարկելու իրավունք չունեն: Համագործակցության հարցերով դատախազին և նրա օգնականներին տրամադրվում են Կոլեգիայի նիստերի օրակարգը և համապատասխան փաստաթղթերը նիստերի կամ նիստերի մի մասի համար, որոնց նրանք հրավիրված են մասնակցելու: Միաժամանակ փաստաթղթով սահմանված են հավելյալ երաշխիքներ ՀՀ-ի, Եվրաջասթի և մյուս անդամ պետությունների միջև համագործակցության ընթացքում փոխանակվող անձնական տվյալների և գաղտնի տեղեկատվության պաշտպանության ապահովման նպատակով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of