Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը:
«Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ և հաճույք էր աշխատել կողք կողքի և կիսել այս բարդ ճանապարհը։ Իրապես, անչափ հպարտ եմ այն արդյունքներով, որը մենք միասին գրանցել ենք՝ իրավական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ջանքերը կշարունակեն ձևավորել մեր երկրի ապագա իրավական և ինստիտուցիոնալ համակարգը և կայուն հիմք կհանդիսանան նախարարության նոր թիմի հետագա արդյունավետ աշխատանքների համար։
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր միջազգային գործընկերներին, որոնք ողջ այս ընթացքում կիսել են մեր ձգտումները և անվերապահորեն աջակցել մեր բարեփոխումների օրակարգին»,- գրել է փոխնախարարը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Թողնել Մեկնաբանություն