Գյումրիի արտահերթ ընտրություններին առաջադրվել է 6 կուսակցություն և 3 դաշինք

Գյումրիի արտահերթ ընտրություններին առաջադրվել է 6 կուսակցություն և 3 դաշինք

Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը լրացել է այսօր։ Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 9 քաղաքական ուժից հայտ է ստացել, 6-ը՝ կուսակցություն, 3-ը՝ կուսակցությունների դաշինք։ Դրանք են՝․

«Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հանդես կգան «Մեր քաղաքը» դաշինքով, որի ցուցակը  գլխավորում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի կազմում են «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար,  իմ հարենիք» կուսակցությունները։ Ցուցակը գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը։

Իսկ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» եւ «Եվրոպական» կուսակցությունները հանդես կգան «Եվրադաշինք»  անվամբ, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի խորհրդի նախագահ, լրագրող Լևոն Բարսեղյանը։

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի առաջին տեղում պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։

«Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցության առաջին համարը զբաղեցնում է երգիչ Արտյոմ Թումանյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին ավագանու անդամ Կարեն Մալխասյանը։

«Դեմոկրատական այլընտրանք»  կուսակցության ցուցակի առաջին տեղում գործարար Արտյոմ  Ղարաղազարյանն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը հայտնեց, որ առաջիկա 5 օրերին իրենք զբաղվելու են ներկայացված ցուցակների ստուգմամբ, որից հետո կսկսվի գրանցումը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Comments Are Closed!!!