Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկում 11.12.2015թ

Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկում 11.12.2015թ

Գյումրու քաղաքապետարանում դեկտեմբերի 11-ին կայացել է համայնքի 2016 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը, որին մասնակցել են ԶԼՄ-ների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Համայնքի 2016թ. բյուջեն մշակվել է՝ հիմք ընդունելով համայնքի զարգացման 2012թ.-2016թ. համայնքի զարգացման քառամյա ծրագիրը: Համայնքի բյուջե կազմելիս հաշվի է առնվել պետբյուջեով նախատեսնված գնաճի, սղաճի, տնտեսական աճի ցուցանիշները: Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջետային տարում նախատեսված եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաև համայնքի զարգացման հիմնական ուղղություններն է ներկայացրել քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ` Լենա Ջիլավյանը: Ըստ նրա 2016թ. սեփական եկամուտները 2016թ. կկազմի 1 միլիարդ 202 միլիոն 187 հազար ՀՀ դրամ: Ներկաների կողմից եղել են առաջարկություններ և դիտողություններ, որոնց պատասխանատուները խոստացել են անդրադառնալ: 

 

Comments Are Closed!!!