Ճանապարհը գործարկվելու է ՀՀ օրենսդրության համաձայն. ԱՄՆ-ին կտրամադրվի բացառիկ հատուկ իրավունք. ինչ է TRIPP-ը

Ճանապարհը գործարկվելու է ՀՀ օրենսդրության համաձայն. ԱՄՆ-ին կտրամադրվի բացառիկ հատուկ իրավունք. ինչ է TRIPP-ը

 

Հայաստանը նախատեսում է Միացյալ Նահանգներին տրամադրել բացառիկ հատուկ իրավունքներ՝ երկարաժամկետ հեռանկարով զարգացնելու «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) անվանումով տարանցիկ միջանցքը։

Այս մասին Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ գրել է Reuters-ը:

Խաղաղության համաձայնագիրը կարող է վերափոխել Հարավային Կովկասը՝ այն դարձնելով էներգակիրներ արտադրող տարածաշրջան, որը սահմանակից է Ռուսաստանին, Եվրոպային, Թուրքիային և Իրանին, հատվում է նավթի և գազի խողովակաշարերով, բայց բաժանված է փակ սահմաններով և երկարատև էթնիկ հակամարտություններով։

ԱՄՆ պաշտոնյաները Reuters-ին ասել են, որ Սպիտակ տանը ակնկալվում է շրջանակային համաձայնագիր՝ «խաղաղության կոնկրետ ուղու» հասնելու և տևական ժամանակ քննարկվող տարանցման ուղու հարցը լուծելու համար։

Reuters-ը նաև հայտել է, որ ստորագրվելիք փաստաթղթի՝ մանրամասն բանակցված բաժնում Հայաստանը ծրագրում է Միացյալ Նահանգներին տալ տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքները երկար ժամանակահատվածով։

«Ճանապարհը գործարկվելու է Հայաստանի օրենսդրության համաձայն, և Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումի՝ ենթակառուցվածքների ու կառավարման համար»,- ասվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ  ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Comments Are Closed!!!