«Մասնակցային բյուջետավորում՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը»
———————————————-

2024 թվականին Գյումրու համայնքապետարանում ներդրվեց մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագիրը։

Ինչպե՞ս է այն աշխատում, ի՞նչ ծրագրեր են ներառված և արդյո՞ք մասնակցային բյուջետավորումը կօգնի ավելի արագ լուծել քաղաքում արմատացած խնդիրները։
Թեմայի շուրջ երկխոսություն Մեդիա կենտրոնում զրուցելու ենք նաև մասնակցային բյուջետավորման մրցույթային փուլը հաղթահարած ծրագրի ներկայացուցչի հետ։

Նշենք, որ այն վերաբերում է «Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագրին»։

Ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչից․

Կացարանի կառուցում թափառող կենդանիների համար։

Գյումրիում առկա կենդանիների տվյալների բանկի ստեղծում։

Ընտանի կենդանիների համար զբոսայգու կառուցում։
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————

Բանախոսներ՝

Ալլա Խաչատրյան – Արաքս կենտրոն բարեգործական հկ

Լենա Մխիթարյան – Գյումրու համայնքապետարանի զարգացման ծրագրերի համակարգող, մասնակցային բյուջետավորման կառավարման հանձնաժողովի քարտուղար՝

Երանուհի Սողոյան – «Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագրի» հեղինակ

Վարուժան Մարտիրոսյան – LAR Կենդանիների պաշտպանության բարեգործական ՀԿ նախագահ

Համակարգող՝ Հրաչ Սահակյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com