Իսրայելի վարչապետը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Իսրայելի վարչապետը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույց է տվել ամերիկացի փոդքասթեր Պատրիկ Բեթ Դևիդին, որում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային:

Դիտարկմանը՝ 193 երկիր ճանաչել է Հոլոքոստը, աշխարհի բոլոր երկրները, իսկ որոշ երկրներում այն ժխտելու համար կարելի էր ազատազրկվել՝ շատ երկրներում մեկ կամ հինգ տարով: Իսկ այն երկրների շարքում, որոնք ճանաչել են հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, ակնկալվում էր տեսնել Իսրայելին: Իսրայելի վարչապետ Նեթանյահուին ուղղված հարցին, թե ինչու մինչև հիմա չեք ճանաչել թուրքերի կողմից այդ համայնքների դեմ կատարված ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Կարծում եմ՝ ճանաչել են: Կարծես Կնեսետը բանաձև է ընդունել այդ կապակցությամբ»:

Հստակեցնող հարցին՝ ինչո՞ւ  Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Ես հենց նոր դա արեցի: Ահա»:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!