YouTube`
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոյեմբերի 4-ի նիստում, հանձնաժողովը՝ քննարկելով «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության կալանքի տակ գտնվող երկու անդամների՝ Գևորգ Ղուկասյանի և Սպարտակ Սահակյանի մանդատներից հրաժարվելու մասին եւ նրանց մանդատը հաջորդ համարներին փոխանցելու Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի արձանագրությունները, մանդատներ տրամադրեց Սամսոն Էլբակյանին ու Տիգրան Ավագյանին։
Հիշեցնենք, որ Գևորգ Ղուկասյանը և Սեդրակ Սահակյանը կալանավորվել են հոկտեմբերի 20-ին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ոստիկանական ուժերի կողմից քաղաքապետարանի շենքից հեռացնելու օրը զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով ։
Ի դեպ, ավագանու նոր մանդատ ստացած Տիգրան Ավագյանը ևս օրեր առաջ է կալանավորվել զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Ամենայն հավանականությամբ նա ևս կհրաժարվի մանդատից, թեև հանձնաժողովը նրանից դեռ դիմում չի ստացել։
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի պարզաբանմամբ, Տիգրան Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը, բայց դատարանի վճռով նա անգործունակ չի ճանաչված, ուստի տրամադրում են մանդատը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com