Կասեցվել է «Վանանդ կաթի» կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը

Կասեցվել է «Վանանդ կաթի» կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանանդ կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված աղաջրային պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի արտադրությունը (քաղաք Արմավիր, Շահումյան փողոց): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 «Կասեցման հիմքը լաբորատոր փորձաքննության արդյունքն է, համաձայն որի՝ տվյալ արտադրատեսակի 05.11.2025 թ. և 10.11.2025 թ. արտադրված նմուշները Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով. կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 1-5%, հետևաբար, այն համարվում է վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջով՝ «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!