1988 թվականին դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: 37 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան։
37 տարի անց երկրաշարժի հետևանքով Գյումրիում դեռևս առկա են 1000 և ավելի անօթևան ընտանիքներ, իսկ 13․10․2022թ․ՀՀ կառավարության որոշման հիմքով իրականացված հաշվառման արդյունքում՝ երկրաշարժից հետո ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների ցուցակում առկա է 2500 և ավելի տնակ։ Կառավարության այս որոշմամբ՝ նախատեսվում է մինչև 2027թ-ը ազատվել տնակներից։
Գյումրիում 2021 և 2022թթ․ սոցիալական ծրագրերի շրջանակներում բազմաբնակարան շենքեր կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ մոտավորապես 60-70 բնակարան։ Պետության և համայնքի կողմից անօթևան մնացած անձանց կացարանով ապահովելու որևէ ծրագիր մինչ այժմ չի իրականացվել։
—————————————-
Ուղիղ հեռարձակում
—————————————-
Բանախոսներ՝
Լիլիթ Խաչատրյան – ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ
Սոս Իսպիրյան – Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման, բնակարանային տնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
Լուսինե Նահապետյան – ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար