Այսօր ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Անդրանիկ Սիմոնյանը, ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, վերահաստատել է, որ անհետ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։
ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայացվել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ձեռնարկված քայլերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի պարզմանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ աշխատանքներ կամ քայլեր են կատարել։
Նշում է, որ քննարկվել են հետագա պլանները՝ գալիք տարվա ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների համակարգման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com