Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից. ՀՀ ՏԿԵ նախարար

Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից. ՀՀ ՏԿԵ նախարար

«Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել: Գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից, և պարոն Առուշանյանը շարունակելու է պաշտոնավարումն այնպես, ինչպես այս ընթացքում է իրականացրել», այս մասին ՀՀ ՏԿԵ նախարարության՝ 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով հարցին, թե Շիրակի մարզպետն ազատվելու է պաշտոնից: «Տարվա ընթացքում տարբեր լրատվականներ բազմաթիվ այդպիսի տեղեկատվություններ են շրջանառում, որոնց մի մասն իրական է, մի մասն իրական չէ: Պարոն Առուշանյանի ազատման հետ կապված լուրը իրականությանը չի համապատասխանում:

Այդ է պատճառը, որ լուրի հրապարակումից հետո պարոն Առուշանյան է մարզպետը: Նա շարունակելու է պաշտոնավարել մարզում, մենք նրա աշխատանքից գոհ ենք: Բնականաբար, աշխատանքային պրոցեսում թերություններ էլ կլինեն, շտկման հնարավորություն էլ կլինի, բայց նրա աշխատանքը գնահատում ենք բավարար, և կարծում ենք՝ նա շարունակելու է աշխատանքը Շիրակի մարզում»,- ասել է Դավիթ Խուդաթյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Comments Are Closed!!!