Արագածոտնի մարզում գործող հանրային սննդի օբյեկտներից մեկում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղազարյանին պատկանող օբյեկտում (գ․ Մաստարա, 4-րդ փողոց, 23)։
Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Ստուգման ընթացքում, մասնավորապես, պարզվել է, որ՝ – սննդի օբյեկտը նախագծված և կառուցված չէ այնպես, որ ապահովվի պատշաճ մաքրություն, ախտահանում և հիգիենիկ աշխատանքային պայմաններ, – հատակներն ու պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, – պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, – սննդամթերքի հետ շփվող աշխատանքային մակերեսները (սեղաններ և այլն) չեն պահվել պատշաճ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տնտեսավարողին հանձնարարվել է վերացնել խախտումները՝ սահմանված ժամկետում համապատասխանեցնելով այն գործող նորմերին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com