04.02.2016թ. տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը: Ավագանին հաստատել է օրակարգում ընդգրկված բոլոր 27 հարցերը, 2015թ բյուջետային տարում քառամյա զարգացման ծրագրի կատարման հաշվետվությունը, մանկապարտեզների ծնողական վարձավճարների դրույքաչափերը, զեղչի կարգը: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը տեղեկացրել է, որ Գյումրիում նախորդ տարվա ընթացքում 100,3 տոկոսով կատարվել է եկամուտների հավաքագրման պլանը եւ ծախսերը կատարել են այնպես, որ տարեվերջին ավել գումար է մնացել 72 մլն 253,8 000 դրամի չափով: Այն տեղաբաշխվելու է 2016 թվականի բյուջեի ծախսերում և ուղղվելու է քաղաքում 2016թ. իրականացվելիք ասֆալտապատման աշխատանքներին: