Խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերից ամենամեծ ներկայացվածությունն ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Գյումրիից ընտրված 4 պատգամավորով։Նրանցից մեկը Շիրակի նախկին մարզպետ, վարչապետի նախկին մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն է։ Պատգամավոր է ընտրվել նաև Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը, ով եղել է նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։
ՔՊ-ի ցուցակով խորհրդարան է անցել նաև Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին ղեկավար, այնուհետև խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը։ Նա նախկինում ևս աշխատել է Ազգային ժողովում․ 2018 թվականին եղել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնական,իսկ մինչ քաղաքական գործունեության ակտիվ փուլը նա աշխատել է նաև լրատվական ոլորտում, այդ թվում՝ Նազելի Բաղդասարյանի հետ։
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր է դարձել նաև Գյումրու ավագանու նախկին անդամ, Civic.am-ի լրագրող Վոլոդյա Հակոբյանը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքից Գյումրին ներկայացնում է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com