Կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 24 հարց:

Կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 24 հարց:

Ավագանու որոշմամբ այսօր միջոցներ հատկացվեցին 189 անապահով ընտանիքների, անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական պայուսակների եւ գրենական պիտույքների ձեռքբերման համար, «Երկրապահ կամավորականների միության» թվով 10 ազատամարտիկի ընտանիքներին, Ամենափրկիչ եկեղեցու բակի բարեկարգման համար: Քննարկվել է նաև Հռոմի պապի այցի հետ կապված համաքաղաքային միջոցառումների կազմակերպման ու անցկացման նպատակով դրամական միջոցներ հատկացնելու հարցը: Նիստում որոշվել է Գյումրու Մուշ-2 թաղամասի փողոցներից մեկը անվանակոչել գյումրեցի 7 հերոսների անունով, ովքեր զոհվեցին ապրիլյան պատերազմում: Գյումրու ավագանու որոշմամբ «Շիրակ-Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 17.49% տոկոս մասնաբաժնով համայնքային սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նվիրաբերվեց կառավարությանը: Դեմ է քվերակել միայն Լևոն Բարսեղյանն ու առաջարկել մինչ որոշման կայացումը ճշտել նվիրատվության անհրաժեշտությունն ու հիմնական նպատակը և այս հարցով հանրային քննարկում կազմակերպել: Այնուամենայնիվ, ձայների մեծամասնությամբ ավագանին կողմ է քվեարկել: Դեմ է քվեարկել միայն ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը:

IMG_4365 IMG_4383 IMG_4392 IMG_4404 IMG_4424

Comments Are Closed!!!