Հաջողված երկխոսություն

Հաջողված երկխոսություն

ՏԻՄ գործառույթների մասին հասարակական իրազեկվածության բարձրացում, հասարակական, քաղաքական, տնտեսական գործընթացների և համայնքային խնդիրների լուծման գործընթացների խթանում. հենց այս նպատակով ստեղծվեց «Երկխոսության լսարան» ծրագիրը, որը իրականացրեց  «Գյումրու Առաջընթաց» Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն հասարակական կազմակերպությունը: Ծրագրի շրջանակում պատրաստվել է 10 տեսանյութ, նույնքան հարցախույզ է անցկացվել գյումրեցիների հետ, հեռարձակվել է 20 հեռուստահաղորդում: Ծրագրի հաշվետվությունն, ինչպես նաև առաջիկա նոր ծրագրերը ներկայացվել են «Ժուռնալիստների» Ասպարեզ ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսում:

 

web3web2

Comments Are Closed!!!