Թարմացված՝
Ընտրախախատումների մասին ահազանգերը շարունակվում են: Թիվ 34/56 ընտրատեղամասից մեր դիտորդն ահազանգում է, որ կան մարդկային կուտակումներ ընտրատեղամասի դրսում, ոստիկաններին զգուշացվել է այդ մասին, սակայն որեւէ քայլ չեն ձեռնարկել:
Վանաձորի Հելսինկյան Ասամբլեայի վանաձորի գրասենյակը տեղեկություն է հրապարակել, որ Գյումրու 34/13 ընտրատեղամասում կնիքի թանաքը ցնդում է:
Թիվ 34/32 ընտրատեղամասում, որը տեղակայված է 30 հիմնական դպրոցում, հերթական խախտումն է գրանցվել. քաղաքացին նկատել է, որ իր հասցեում անծանոթ մարդ է գրանցված, ով նաեւ հասցրել է քվեարկել: Վերջինս դիմում է՝ գրել կեղծիքը բացահայտելու համար: Հանձնաժողովականները փորձում են մատյաններում արձանագրել, հանձանաժողավի նախագահն ասում է՝ իրենց հետ կապ չունի, ոստիկանություից թող ճշտեն:
«Ասպարեզը» օրաթերթը 17.00-ի դրությամբ կուսակցությունների շտաբի պետերից Գյումրիում ընտրությունների ընթացքի վերաբերյալ ճշտումներ են կատարել: Համախմբում կուսակցության շտաբի պետ Անդրանիկ Թեւանյան մեզ հետ զրույցում խոսեց մի շարք խախտումների եւ ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին: -Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում ընտրակաշառքների բաժանման հետ կապված: Մարդկանց հատուկ տանում են, որ քվեարկեն: Գրեթե բոլոր ընտրատեղամասերից կա այդ ահազանգը: Կուտակումներ կան շատ: Եղել է դեպք, երբ ընտրողի հետ այլ մարդիկ են մտնում քվեախցիկ,-նշեց Համախմբում կուսակցության շտաբի պետ Անդրանիկ Թեւանյանը:/ տեսանյութ/