Ժողովրդավարական գործընթացները Երկխոսության լսարանում ծրագրի շրջանակներում՝ «Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ» ՀԿ-ին կողմից վերապատրաստված դիտորդներն ու քաղլրագրողները հոկտեմբերի 2-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընտրատեղամասերում վերահսկողություն են իրականացրել 50-ից ավել տեղամասերում, իսկ մյուս տեղամասերում շրջիկ լրագրողներն են աշխատել` պարբերաբար հաղորդագրություններ ուղարկելով կազմակերպության թեժ գծի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հեռախոսահամարներին, տեղեկություններ հաղորդելով, նաև տեսանյութեր տրամադրելով: Ընտրախախատումների վերաբերյալ երկու տասնյակից ավել ահազանգեր էին ստացվել դիտորդներից՝ տեղամասերում կողմնակի անձանց ներկայություն, քվեարկության գաղտնիության խախտումներ, ծրարների ու քվեաթերթիկների անհամապասխանություն, այլ անձի փոխարեն քվեարկության փորձեր, ընտրողների ուղղորդում, ընտրողին օգնելու կարգի խախտում, դիտորդների աշխատանքների խոչընդոտում, քարոզչանյութերի առկայություն, մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասի հարակից հատվածներում և այլն: Ամբողջ տեղեկատվությունը կազմակերպության կայքի ուղիղ հեռարձակման միջոցով տարածվել էր համացանցում: Երկխոսության լսարան մեդիահարթակում հրավիրվել էին լրագրողներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր կիսվել էին իրենց տպավորություններով, կարծիքներով, կանխատեսումներով: