Ստրասբուրգում՝ հոկտեմբերի 19-ից 21-ը կայացած ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանը

Ստրասբուրգում՝ հոկտեմբերի 19-ից 21-ը կայացած ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանը

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ անդամ Լիդա Պողոսյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին`որպես Հայաստանը ներկայացնող Երիտասարդ պատվիրակ:14938043_1212213915505160_204529989_n

2014թ. Հոկտեմբեր ամսից ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը հանդես եկավ ԵԽ անդամ պետություններից մեկական երիտասարդ պատվիրակ հրավիրելու և իրենց ազգային պատվիրակությունների մեջ ներառելու նախաձեռնությամբ, որի գլխավոր նպատակն էր քաղաքականության երիտասարդացումը, երիտասարդների և Կոնգրեսի անդամների միջև երկխոսության հարթակի ստեղծումը և կարծիքների փոխանակումը օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ: 16-ից 30 տարեկան 36 երիտասարդներ մասնակցեցին Կոնգրեսի 31-րդ նստաշրջանին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ից 21-ը Ստրասբուրգում: Այս տարի յուրահատուկ էր նրանով, որ երիտասարդները հնարավորություն ունեցան մասնակցելու Կոնգրեսի երկու նստաշրջաններին (մարտ և հոկտեմբեր ամիսներին): 30-րդ նստաշրջանի ընթացքում (22-24 մարտ), երիտասարդները մշակեցին տեղական և մարզային ծրագրեր, որոնք պետք է իրականացնեին ամռանը` <<քաղաքականության երիտասարդացում>> նախաձեռնության շրջանակներում:14962370_1212193058840579_899728134_n

31-րդ նստաշրջանի ընթացքում երիտասարդները Կոնգրեսի անդամներին ներկայացրեցին իրենց տարաբնույթ և բազմազան ծրագրերը և ամփոփ հաշվետվությունները: Երիտասարդները ոչ միայն մատնանշեցին առկա խնդիրները և բացերը, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ միասին մշակեցին և ներկայացրեցին առաջարկություններ` ընդգծելով քաղաքացիական կրթության, մասնակցության նոր մեխանիզմների և որոշումների կայացման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանման նպատակով երիտասարդների և ՏԻՄ ներկայացուցիչների միջև բաց երկխոսության անհրաժեշտությունը: Երիտասարդներն առաջարկեցին Կոնգրեսի անդամներին դառնալ գործընկերներ և կոչ արեցին վերջիններիս <<օգտագործել>> երիտասարդներին` բառի լայն և դրական իմաստով:

Երիտասարդ պատվիրակները ծրագրի շրջանակներում ստեղծել են վեբկայք՝ www.youthus.net, որտեղ երիտասարդները կարող են գտնել երիտասարդ պատվիրակների իրականացրած ծրագրերի մասին ամբողջ տեղեկատվությունը:

14590401_1198770133516205_7238456952100374522_n

5557

Comments Are Closed!!!