Մրցակից քաղաքական ուժերի ցանկն արդեն հրապարակել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջադրվել են 5 կուսակցություն եւ 4 դաշինք:
Ընտրողն ընտրելու լայն հնարավորություն ունի, սակայն վստահություն չունի:
Առաջադրված քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների թիվը ոչ միայն մեծ է, այլեւ մտահոգող: Կողմնորոշվելը ընտրողի համար կլինի դժվար:
Ցանկանցած ընտրությունում ընտրողների որոշիչ ձայնը կարեւոր է, սակայն ընտրողն ինքը այն չի կարեւորում, քանի որ վստահություն չունի ընտրական գործընթացի եւ արդյունքների հանդեպ, իսկ անվստահության հիմքը նախորդ ընտրությունների արդյունքներն են:
Հանրապետությունում արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու նպատակով դիտորդական ռաքելությամբ ներկայանում են մի շարք կազմակերպություններ, որի նպատակը նաեւ դիտորդի կողմից հայտնաբերված խախտումների բարձրաձայնումն է:
Մարտի 5-ից հանրապետությունում կմեկնարկի ընտրական քարոզարշավը, որը քաղաքական դաշտում բնութագրվում է որպես կրկես ու ներկայացում, քաղաքացուն խոստումներ շռայլելու սկիզբ:
Քարոզարշավը, ի դեպ, բուռն ու մրցակցային կլինի նաեւ Շիրակի մարզում: Հանրապետության գործազրկության եւ աղքատության ցուցանիշով առաջատար մարզից տարածքային վարկանիշային ցուցակով ընդգրկվել են Աժ պատգամավորներ, Գյումրու նախկին քաղաքապետն ու նախկին մարզպետը:
Website » https://progressgyumri.am/
Facebook » https://www.facebook.com/progressgyumringo/
Twitter » https://twitter.com/progressgyumri
Instagram » https://www.instagram.com/progress_of_gyumri_ngo/