ԱԺ-ում Շիրակի մարզը ներկայացնում են 6 պատգամավորներ: Նրանիցի 3-ը ներկայացնում են Ծառուկյան դաշինքը, (Վարդեւան Գրիգորյան, Վարդան Ղուկասյան, Տատյանա Միքայելյան), 2-ը՝ ՀՀԿ-ից են` (Արման Սահակյան, Ֆելիքս Ցոլակյան), 1-ը՝ ՀՅԴ-ից (Ռոմիկ Մանուկյան): Խորհրդարան անցած քաղաքական ուժերից միայն «Ելք»-ը ներկայացուցիչ չունի Շիրակի մարզից:
Հիշյալ 6 պատգամավորից 5-ը ընտրվել է վարկանիշային ընտրակարգով, մեկը (Տատյան Միքայելյանը)՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ (ռուս):
Շիրակի մարզը ներկայացնող նորընտիր պատգամավորներից միայն երկուսը ունեն խորհրդարանական գործունեության փորձ՝ ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը եւ ՀՀԿ-ական Արման Սահակյանը:
Ներկայացնում ենք ԱԺ–ում Շիրակի մարզը ներկայացնող 6 պատգամավորների անցած ուղին եւ աշխատանքային գործունեությունը:
Արման Սոսի Սահակյան -Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), նույն կուսակցության խմբակցություն, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, անդամակցությունը` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր:
Ծնվել է 1978թ. մարտի 5-ին Երեւանում: 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ-պատմաբան:
2001-2012թթ. եղել է «Սովռանո» ՍՊԸ հիմնադիր նախագահ, 2006-2012թթ.՝ «Մեդիա Սթայլ» ՍՊԸ հիմնադիր նախագահ: 2008-2012թթ. եղել է «Philip Morris International» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ նախագահ: 2009թ. հիմնել է «Իդեա Լաբ» ՍՊԸ-ն: 2010 թվականից Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահն է:
02.12.2012-18.05.2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 35 ընտրատարածք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ճանաչվել է «Գյումրու տարվա մարդ» (2010թ.): Հեղինակ է «Գյումրու վերելքի ուղին. զարգացման ծրագիր» ձեռնարկի:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: Էլեկտրոնային հասցեն` arman.sahakyan@parliament.am
Վարդան Կոլյայի Ղուկասյան-անկուսակցական, «Ծառուկյան խմբակցություն», տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, անդամակցությունը` միջազգային խորհրդարանական կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր:
Ծնվել է 1961թ. հունվարի 20-ին` Գյումրիում (նախկինում՝ Լենինական): 1984թ. ավարտել է Կիրովականի առեւտրատնտեսագիտական տեխնիկումը: 2001թ.՝ Շիրակի էկոնոմիկայի եւ կառավարման համալսարանը: Տտնտեսագետ: 2008թ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Պատմության եւ իրավունքի ուսուցիչ:
1984-1988թթ. եղել է Լենինականի առեւտրի վարչության ապրանքագետ: 1985թ. հիմնադրել եւ 1985-1987թթ. ղեկավարել է «Սպարտակ» կոոպերատիվը: 1994 թվականից զբաղվում է ֆերմերային գործունեությամբ:
1999թ. ընտրվել, 2002թ., 2005թ. եւ 2008թ. վերընտրվել է Գյումրու քաղաքապետ:
2004-2008թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր ՏԻՄ մշտական գործող հանձնաժողովի անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է ՀԱՕԿ-ի ոսկե պսակով (2002թ.,), «Ֆրիտյոֆ Նանսեն» (2006թ.), ՀՀ վարչապետի (2006թ.) հուշամեդալներով, «Հակոբ Մեղապարտ» (2006թ.), «Անանիա Շիրակացի» (2006թ.) մեդալներով, «Գրողների բարերար» բարձրագույն պարգեւով (2007թ., ՀԳՄ), «Գյորգեւյան խաչի 200-ամյակ» հուշամեդալով (2010թ.), «Սուրբ Սերգեյ Ռոդոնեժսկի» 1-ին աստիճանի մեդալով (2010թ., Ռուս ուղղափառ եկեղեցի):
Հեղինակ է «Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության», համահեղինակ՝ «Գյումրի քաղաքը եւ մարդիկ» գրքերի:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: Էլեկտրոնային հասցեն` vardan.ghukasyan@parliament.am
Վարդեւան Ֆաբրիցուսկի Գրիգորյան – Բարգավաճ Հայաստան կուսակացություն, «Ծառուկյան խմբակցություն», տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անդամակցությունը`միջխորհրդարանական հանձնաժողովներ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր
Ծնվել է 1953թ. հուլիսի 12-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական): 1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1975թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ: 1982թ.՝ Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ասպիրանտուրան: Մանկավարժական գիտությունների դոկտոր: Պրոֆեսոր: ՀՀ վաստակավոր մանկավարժ:
1975-76թթ. եւ 1982-1989թթ. եղել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, ավագ դասախոս, դոցենտ: 1977-1979թթ.՝ նույն ինստիտուտի սպորտային խաղերի եւ մարմնամարզության ամբիոնի դասախոս: 1989-1992թթ.՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության եւ կենսաբանության ֆակուլտետի դեկան: 1990-1995թթ.՝ Գյումրու քաղխորհրդի պատգամավոր: 1992-1996թթ.՝ Գյումրու քաղխորհրդի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի վարիչ: 1996-1998թթ.՝ Շիրակի մարզի սպորտի բաժնի վարիչ, 1998-1999թթ.՝ կրթության վարչության պետի տեղակալ: 2002-2016թթ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր: 2016 թվականից՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:
1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 87 ընտրատարածք): ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել: «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:
1999-2002թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 62 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ: «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: Էլեկտրոնային հասցեն` vardevan.grigoryan@parliament.am
Ռոմիկ Շավարշի Մանուկյան–Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), նույն կուսակցության խմբակցություն, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, անդամակցությունը` միջխորհրդարանական հանձնաժողովներ, միջազգային խորհրդարանական կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր:
Ծնվել է 1961թ. մարտի 20-ին Շիրակի մարզի Սարատակ գյուղում: 1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1980թ. ավարտել է Արթիկի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը: 1985-1989թթ. սովորել է Օմսկի ավտոճանապարհային ինստիտուտի ավտոմոբիլային տրանսպորտ եւ տրանսպորտային ձեռնարկություններ բաժնում, ապա ուսումը շարունակել է Երեւանում եւ 1992թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-մեխանիկ:
2000-2003թ. եղել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ: 2003-2007թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: Արցախյան ազատամարտի մասնակից է, «Իշխան Մկրտչյան» ջոկատի հիմնադիր հրամանատար: 1990 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է: 2016թ՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Շուշիի ազատագրման համար» (1994թ., ԼՂՀ), «Արիության համար» (2008թ., ԼՂՀ), «Դրաստամատ Կանայան» (2009թ., ՊՆ), «Անդրանիկ Օզանյան» (2016թ., ՊՆ) մեդալներով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: Էլեկտրոնային հասցեն`romik.manukyan@parliament.am
Տատյանա Գրիգորեւնա Միքայելյան–«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ծառուկյան» խմբակցություն, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անդամակցությունը`միջխորհրդարանական հանձնաժողովներ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր:
Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 7-ին` ՍՍՀՄ ՌՍՖՍՀ Թաթարական ինքնավար սովետական հանրապետության Ալմենտեւսկի շրջանի Նովո-Տրոյիցկ գյուղում:
1974թ. ավարտել է Կազանի թիվ 40 պրոֆտեխ ուսումնարանը՝ առեւտրական կազմակերպությունների վերստուգիչ գանձապահի մասնագիտությամբ, 1985թ.-ին` Մ.Գ.Թումանյանի անվան գյուղատնտեսական սովխոզ տեխնիկումը՝ գյուղատնտեսության արտադրության պլանավորում մասնագիտությամբ:
1974-1976թթ. աշխատել է Նաբերեժնիե-Չելնի քաղաքի առեւտրի վարչության կենցաղային թիվ 9 եւ թիվ 5 խանութների ավագ վաճառող: 1976-1978թթ.՝ Լենինականի Գյուղշին վարչության մեքենագրուհի: 1978-1979թթ. եղել է Լենինականի «Շինվերանորոգում» տրեստի թիվ 1 շինարարական կազմակերպության ավագ հաշվապահ: 1981-1986թթ.՝ Լենինականի պետական բանկի ավագ հաշվապահ, 1986-1988թթ.՝ գործառնական բաժնի հետգործառնական ավագ տեսուչ: 1988-1991թթ.՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ: 1991-2000թթ.՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահ: 2000-2009թթ.՝ Ինեկոբանկ ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ: 2009-2014թթ.՝ Ինեկոբանկ ՓԲԸ գլխամասի վարկերի ձեւակերպման գլխավոր մասնագետ: 2014-2017թթ.՝ Ինեկոբանկ ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի գլխավոր մասնագետ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Էլեկտրոնային հասցե`tatyana.mikaelyan@parliament.am
Ֆելիքս Խոստեղի Ցոլակյան-անկուսակցական, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անդամակցությունը`Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր:
Ծնվել է 1952թ. հունվարի 27-ին` Շիրակի մարզի (նախկինում՝ Անիի շրջան) Ներքին Ջրափի գյուղում: 1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմաբան: Գեներալ-լեյտենանտ:
1974-1976թթ. եղել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի ուսուցիչ: 1976-1980թթ.՝ ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, 2-րդ քարտուղար: 1980-1985թթ.՝ ՊԱԿ-ի Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, 1985-1991թթ.՝ Եղեգնաձորի բաժանմունքի պետ: 1991-1992թթ.՝ Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: 1993-1996թթ.՝ Ազգային անվտանգության Մասիսի բաժանմունքի պետ, 1996-1997թթ.՝ Շիրակի մարզային վարչության պետ, 1997-1999թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության պետ: 1999-2002թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, 2002-2003թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար: 2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ: 2007թ.՝ ՀՀ նախագահի խորհդական, 2007-2013թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: 2013-2016թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: 2016-2017թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» (2005թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2016թ.) մեդալներով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: Էլեկտրոնային հասցեն` feliks.tsolakyan@parliament.am
Պատրաստեց՝ Անի Մկրտչյանը
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: