Գյումրու ավագանին ՀԿ-ներին ու հիմնադրամներին հատկացրել է շուրջ 57 մլն դրամ
Գումարը բաշխվել է 2014-2017 թվականի սեպտեմբերի նիստերի ընթացքում. ամենախոշոր գումարը հատկացվել է 2014-ին
Գյումրու ավագանու անդմաները 2014 թվականի ընթացքում 22 մլն 240 հազար ՀՀ դրամ է հատկացրել տարբեր հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների:
Նշված գումարները տրվել են որպես դրամական աջակցություն, նվիրատվություն, գումարի հատկացման համար հիմք են ընդունվել ՀԿ-ների, հիմնադրամների ղեկավարների գրավոր խնդրանքները:
2014 թվականին 5 մլն ՀՀ դրամ է հատկացվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն հասարակական կազմակերպությանը` «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոն կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով:
4 մլն 500 հազար ՀՀ դրամ է հատկացվել «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին` «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքներն ավատին հասցնելու համար:
Գյումրու ավագանու անդամները որոշել են «Արմինե» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը 2015 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբերը ներառյալ յուրաքանչյուր ամիս հատկացնել 20 հազար ՀՀ դրամ` հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքում անվտանգ տեղաշարժվելուն օժանդակելու նպատակով:
«Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությանը տրվել է («Տաք ձմեռ» ծրագրի շրջանակում) 1 մլն 200 հազար ՀՀ դրամ` ձմռան ընթացքում 400 կարիքավոր ծերերի (յուրաքանչյուրին` 3000 դրամ) ջեռուցման կարիքները հոգալու նպատակով:
Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ին հատկացվել է 300 հազար ՀՀ դրամ «Մեկ բացիկ մեկ բնակարան -2» ծրագրին աջակցելու նպատակով:
«Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին հատկացվել է 10 մլն ՀՀ դրամ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացվել է 1 մլն ՀՀ դրամ:
2015 թվականին Գյումրու Ավագանու որոշմամբ 5 մլն 742 հազար 300 ՀՀ դրամ է հատկացվել հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիական նախաձեռնությանը:
«Մուշ զարգացման կենտրոն» հասարարական կազմակերպությանը հատկացվել է 492 հազար 300 ՀՀ դրամ Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով:
«Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանին 250 հազար ՀՀ դրամ: 2014-ից «Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամների ջանքերով Անի թաղամասում կառուցվել է հեծանվային էքստրեմալ վազքուղի, անհրաժեշտություն է եղել ձեռք բերել հեծանիվ:
«Գյումրու ՄԷԿ էքսպերիմենտալ կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրվել է 5 մլն ՀՀ դրամ` «Մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում քանդակագործության Գյումրու երկրորդ միջազգային սիմպոզիումը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով
2016 թվականին Գյումրու Ավագանու որոշմամբ 22 մլն 191 հազար 172 ՀՀ դրամ է հատկացվել հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիական նախաձեռնությանը:
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ–կրթական կենտրոնին հատկացվել է 300 հազար ՀՀ դրամ`Սուրբ Զատիկի տոնին նվիրված համաքաղաքային միջոցառման անցկացման նպատակով:
«Մուշ զարգացման կենտրոն» հասարարական կազմակերպությանը հատկացվել է 1 մլն 43 հազար 724 ՀՀ դրամ` Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով:
«ԱՌՏ» երիտասարադական, բնապահպանական, խորհրդատվական հասարակական կազմակերպությանը Գյումրու ավագանին հատկացրել է 500 հազար ՀՀ դրամ`կազմակերպության եւ Վոլդ վիժն Հայաստան կազմակերպության եվրոպական երիտասարդական պառլամենտի միջազգային ֆորում ծրագրի շրջանակում միջոցառումների կազմակերպման եւ իրականացման նպատակով:
«Արմինե» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը 2016 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբերը ներառյալ յուրաքանչյուր ամիս հատկացնել 20 հազար ՀՀ դրամ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքում անվտանգ տեղաշարժվելուն օժանդակելու նպատակով:
«Արմինե» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը 2017 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբերը ներառյալ յուրաքանչյուր ամիս հատկացնել 20 հազար ՀՀ դրամ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքում անվտանգ տեղաշարժվելուն օժանդակելու նպատակով:
«Արմինե» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը 180 հազար ՀՀ դրամ է նվիրել համակարգիչ գնելու եւ նվիերլու նպատակովհաշմանդամություն ունեցող անձանց քաղաքում անվտանգ տեղաշարժվելուն օժանդակելու նպատակով:
«Բարեկամ» մշակույթի, արվեստի եւ սպորտի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությանը հատկացվել է 500 հազար ՀՀ դրամ` ժողոդրդական արտիստ, պետականմրցանակի դափնեկիր Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգային երեկոյի կազմակերպման համար:
«Հայկական Կարիտաս»-ին հատկացվել է 500 հազար ՀՀ դրամ Տնային խնամք տարեցների համար ծրագրի իրականացման համար:
«Առաքելություն Հայաստան» բարեսիրական հասարակական կազմակերպությանը հատկացվել է 1 մլն 900 հազար ՀՀ դրամ` սոցիալ-առողջապահական, սննդային աջակցության, տնային խնամքի եւ այլ ծաառայությունների մատուցման նպատակներով:
«Հայկական Կարիտաս»-ի «Տաք ձմեռ» ծրագրի իրականացման համար հատկացվել է 1 մլն 200 հազար ՀՀ դրամ 400 ծերերի ջեռուցման կարիքները հոգալու նպատակով:
«Մուշ զարգացման կենտրոն» հասարարական կազմակերպությանը հատկացվել է 2 մլն 87 հազար 448 ՀՀ դրամ` Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով:
«Գյումրիում 11 սոցիալական բնակարանի կառուցում» ծրագրին հատկացրել է 13 մլն 500 հազար ՀՀ դրամ` «Առդա» բարեգործական հիմնադրամի հետ հաամտեղ իրականացվող ծրագիրն է:
2017 թվականից մինչեւ սեպտեմբերի 12-ի նիստը Գյումրու Ավագանին ՀԿ-ներին հատկացրել է 6 մլն 462 հազար 344 ՀՀ դրամ:
«Մուշ զարգացման կենտրոն» հասարարական կազմակերպությանը հատկացվել է 6 մլն 262 հազար 344 ՀՀ դրամ Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով:
«ԱՌՏ» երիտասարադական, բնապահպանական, խորհրդատվական հասարակական կազմակեևպությանը Գյումրու ավագանին հատկացրել է 200 հազար ՀՀ դրամ` 2017 թվականի հուլիս ամսին ԱՌՏ երիտասարդական, բնապահպանական և խորհրդատվական հասարակական կազմակերպության եւ Վոլդ Վիժն Շիրակի մարզի տարածքային ծրագրի հետ համատեղ երիտասարդական վրանային ճամբարի կազմակերպման նպատակով:
Այսպիսով, Գյումրու ավագանին շուրջ 4 տարում քաղաքի աղքատիկ միջոցներից 56 մլն 635 հազար 816 ՀՀ դրամ նվիրատվություն է հատկացրել բարեգործական հասարակական կազմակերպություններին ու հիմնադրամներին:
Անի Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: