Հոկտեմբերի 6-ին Գյումրու ավագանին ձայների մեծամասնությամբ ընդունեց որոշում քաղաքի Աբովյան ճեմափողոցում գյումրեցի հայտնի մարդկանց արձաններ տեղադրելու մասին: Նաախտեսվում է փողոցում տեղադրել 12 արձան:Որոշման նախագծում նշված է, որ հուշարձանները տեղադրվելու են Հայաստանի Հանրապետության նախագահի հովանավորությամբ:
Ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, որ ինքն անձամբ է Սերժ Սարգսյանին խնդրել, վերջիննս էլ ընդառաջել է եւ համաձայնել ֆինանսավորել:
Դեռեւս հայտնի չէ, թե մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ այս հուշարձանների տեղադրման համար:
Հուշարձանների ցանկի նախագիծն արդեն հրապարակվել է. 17 անվանի անձանց անուն-ազգանուններ են առաջարկվում:
Աբովյան ճեմափողոցում գյումրեցի անվանի անձանց 12 հուշարձանների ցանկը կազմելու վերաբերյալ հոկտեմբերի 25-ին քաղաքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկի նիստերի դահլիճում կայանալու է հանրային քննարկում: