13 հարց. Գյումրու ավագանու հերթական նիստն էր

13 հարց. Գյումրու ավագանու հերթական նիստն էր

Այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգ էր ընդգրկվել 13 հարց:

Ավագանին նոր խմբագրությամբ հաստատեց համայնքի զարգացման 2017-2021 թվականների հնգամյա ծրագիրը:

Գյումրու 2017 թվականի բյուջեում կատարվեց որոշակի փոփոխություն: «3.274.928.900 (երեք միլիարդ երկու հարյուր յոթանասունչորս  միլիոն ինը հարյուր  քսանութ հազար ինը  հարյուր)» թիվը  և բառերը փոխարինվեցին «3.236.143.400 (երեք միլիարդ երկու հարյուր երեսունվեց  միլիոն հարյուր քառասուներեք հազար չորս  հարյուր)» թվով և բառերով:00114.00_00_01_42.неподвижное изображение001

Ձայների մեծամասնությամբ հաստատվեց Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած ամանորյա ծախսերի մասին որոշման նախագիծը: Ամանորյա միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար համայնքի բյուջեից հատկացվեց 7 մլն ՀՀ դրամ:

«Ժպիտ» եւ «Լիլիթ» մանկապարտեզներին, որպես նվիրատվություն, համապատասխանաբար հատկացվեց 250 հազար եւ 300 հազար ՀՀ դրամ` վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Սահմանվեց Գյումրու վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը՝ համաձայն հավելվածի:

Գյումրու ավագանին նաեւ հաստատեց Գյումրու համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման եւ դրանց համար անհրաժեշտ ֆինանսական հատկացման կարգը սահմանելու մասին որոշում: Այս որոշմամբ հստակեցվեցին որոշ սոցիալական խմբերին, նաեւ լավագույն արդյունքներ ապահոված մարզիկներին ու մարզիչներին հատկացվող գումարների չափերը:

Նիստի ընթացքում նաեւ հաստատվեցին Գյումրի  համայնքի սեփականությունը հանդիսացող, կառուցապատման նպատակով առանձնացված հողամասերն աճուրդով օտարելու եւ աճուրդի մեկնարկային գներն ու պայմանները:00114.00_00_13_38.неподвижное изображение002

«Լիլիթ» համայնքային մանկապարտեզին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Վազգեն Սարգսյան փողոցի N 20 հասցեում գտնվող  շինությունի առանձնացվեց 99,57  քառակուսի մետր մակերեսով տարածքը վերցվեց եւ այն տասը տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրվեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ տարածքի վերակառուցման և երիտասարդական կենտրոն ստեղծելու նպատակով: Այս որոշման համար հիմք ընդունվեց ինչպես «Լիլիթ»  մանկապարտեզի տնօրենի, այնպես էլ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահի գրությունները:

Գյումրու ավագանու հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերի 6-ին, արտահերթ նիստ նախատեսվում է դեկտեմբերի 15-ին:

Ա.Մկրտչյան

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring

 

 

 

 

 

Comments Are Closed!!!