Շիրակի պատգամավորներն ինչպե՞ս են քվեարկել թեժ օրինագծերը

Շիրակի պատգամավորներն ինչպե՞ս են քվեարկել թեժ օրինագծերը

Քվեարկության արդյունքները 

ԱԺ-ում, որպես թեժ օրինագծեր, նշվում են 7 օրենքի նախագծեր, որոնց վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնել խմբակցություններն ու պատգամավորները: Այս օրինագծերում առկա են որոշ վիճելի դրույթներ, որոնց պարբերաբար անդրադառնում են նաեւ զանգվածային լրատվամիջոցները:

Ներկայացնում ենք այդ օրինագծերը, դրանց համառոտ նկարագիրն ու Շիրակի մարզից 6 պատգամավորների քվեարկության արդյունքները:

Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամահայտության դրսևորումը, ինչպես նաև նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

Սակայն օրինագծում վիճելի դրույթ է համարվում տարկետման խստացումը: 18 տարին լրացած արական սեռի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է զորակոչվել բանակ:

Այս օրինագծին Շիրակի մարզի 6 պատգամավորն էլ կողմ են քվեարկել:

Հայ-ռուսական միացյալ զորախումբ. նոյեմբերի 3-ին Ռուսաստանի կառավարությունն ընդունել էր որոշում, որով ՌԴ նախագահին առաջարկում է հայկական կողմի հետ կնքել «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը»: Որոշմանը կից հրապարակվել էր նաև առաջարկվող համաձայնագիրը, ըստ որի՝ կողմերը՝ Հայաստանը և Ռուսաստանը, ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ և նույն համաձայնագրի համաձայն կարգավորում են զորախմբի գործունեությունը: Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Այս օրինագծին եւս Շիրակի մարզի 6 պատգամավորն էլ կողմ են քվեարկել02140001.00_38_49_13.неподвижное изображение003

ԵԱՏՄ անդամակցության դադարեցում. «Ելք» դաշինքը նշում էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի: Մասնավորապես, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ասել էր, որ վերջին երեք տարիները հիմնավորել են դաշինքի բոլոր պնդումները:

Այս օրինագծին Շիրակի մարզի բոլոր պատգամավորները դեմ են արտահայտվել, բացառությամբ` Ռոմիկ Մանուկյանի (ՀՅԴ-ական, ՀՅԴ խմբակցություն), նա կողմ է արըահայտվել:

 

Հավաքների ազատություն  «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծում կատարվող փոփոոխությունները, ըստ ՀՀ արդարադատության նախարարության  առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, կատարվում են հիմնականում տերմինների համապատասխանեցման նպատակով, իսկ փոփոոխությունները զուտ տեխնիկական են: Պաշտոնյայի խոսքով` հավաքների ազատության մասին 2015թ-ի փոփոխությունները համապատասխանեցվում է ՀՀ սահմանադրությանը:

Այս օրինագծին կողմ են արտահայտվել Շիրակի մարզի 3 պատգամավոր, իսկ Ծառուկյան դաշինքի պատգամավորներ Վարդան Ղուկասյանը, Տատյանա Միքայելյանը, Վարդեւան Գրիգորյանը դեմ են քվեարկել:

Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք.  Երևանում «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Օրինագծով առաջարկվում է տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը հանել խմբակցություններին տրված լիազորությունների շարքից և այն վերապահել ավագանու մեկ երրորդին։

Այս օրինագծին եւս կողմ են արտահայտվել Շիրակի մարզի 3 պատգամավոր, Ծառուկյան դաշինքի պատգամավորներ Վարդան Ղուկասյանը, Տատյանա Միքայելյանը, Վարդեւան Գրիգորյանը դեմ են քվեարկել:02140001.00_40_07_16.неподвижное изображение005Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն.2016 թվականի տարեկան տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ տնտեսության զարգացման միտումները նախորդ տարվա համեմատ դանդաղել են: Տարվա արդյունքներով տնտեսական աճը կազմել է 0.2%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման և, դրա արդյունքում, իրական տնօրինվող եկամուտների անկման հետևանքները, որոնց ՀՀ կառավարությունն արձագանքել է հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականությամբ:

Այս օրինագծին դեմ են արտահայտվել Ծառուկյան դաշինքի պատգամավորներ Տատյանա Միքայելանն ու Վարդան Ղուկասյանը, իսկ Վարդեւան Գրիգորյանը չի քվեարկել: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը բացակա է եղել, նույն խմբակցության պատգամավոր իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՅԴ խմբակցությունից Ռոմիկ Մանուկյանը կողմ են արտահայտվել:

Կառավարության կառուցվածք. մասնավորապես, նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը:

Այս օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿի եւ ՀՅԴի խմբակցությունների Շիրակի մարզի պատգամավորները` Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ռոմիկ Մանուկյանը: Ծառուկյան դաշինքի պատգամավորներ Տատյանա Միքայելյանն ու Վարդան Ղուկասյանը ձեռնպահ են քվեարկել, իսկ Վարդեւան Գրիգորյանը` դեմ: 02140001.00_39_22_12.неподвижное изображение004Ավելի մանրամասն` այստեղ

 Արման Սահակյան, ՀՀԿ-ական, ՀՀԿ խմբակցություն

Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ-կողմ

Հայ-ռուսական միացյալ զորախումբ-կողմ

ԵԱՏՄ անդամակցության դադարեցում-դեմ

Հավաքների ազատություն-կողմ

Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք-կողմ

Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն-բացակա

Կառավարության կառուցվածք-կողմ

 

Ռոմիկ Մանուկյան, Ռոմիկ Մանուկյան ՀՅԴ-ական, ՀՅԴ խմբակցություն

Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ-կողմ

Հայ-ռուսական միացյալ զորախումբ-կողմ

ԵԱՏՄ անդամակցության դադարեցում-կողմ

Հավաքների ազատություն-կողմ

Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք-կողմ

Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն-կողմ

Կառավարության կառուցվածք-կողմ

 

Վարդեւան Գրիգորյան, ԲՀԿ-ական, Ծառուկյան դաշինք

Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ-կողմ

Հայ-ռուսական միացյալ զորախումբ-կողմ

ԵԱՏՄ անդամակցության դադարեցում-դեմ

Հավաքների ազատություն-դեմ

Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք-չի քվեարկել

Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն-չի քվեարկել

Կառավարության կառուցվածք-դեմ

 

Վարդան Ղուկասյան, անկուսակցական Ծառուկյան դաշինք

Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ-կողմ

Հայ-ռուսական միացյալ զորախումբ-կողմ

ԵԱՏՄ անդամակցության դադարեցում-դեմ

Հավաքների ազատություն-դեմ

Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք-չի քվեարկել

Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն-դեմ

Կառավարության կառուցվածք-ձեռնպահ

 

Տատյանա Միքայելյան, ԲՀԿ-ական, Ծառուկյան դաշինք

Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ-կողմ

Հայ-ռուսական միացյալ զորախումբ-կողմ

ԵԱՏՄ անդամակցության դադարեցում-դեմ

Հավաքների ազատություն-դեմ

Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք-չի քվեարկել

Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն-դեմ

Կառավարության կառուցվածք-ձեռնպահ

 

Ֆելիքս Ցոլակյան, անկուսակցական, ՀՀԿ խմբակցություն

Զինվորական ծառայություն, զինծառայողի կարգավիճակ-կողմ

Հայ-ռուսական միացյալ զորախումբ-կողմ

ԵԱՏՄ անդամակցության դադարեցում-դեմ

Հավաքների ազատություն-կողմ

Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք-կողմ

Բյուջե 2016-ի կատարման հաշվետվություն-կողմ

Կառավարության կառուցվածք-կողմ

 

Անի Մկրտչյան

 

Քվեարկության արդյունքները` www.parliamentmonitoring.am կայքից

Comments Are Closed!!!