Գյումրիում 33 սոցիալական բնակարան կկառուցվի

Գյումրիում 33 սոցիալական բնակարան կկառուցվի

Գյումրու ավագանու նիստի օրակարգ ընդգրկվել էր 22 որոշման նախագիծ, բոլորն էլ ձայների մեծամասնությամբ հաստատվեցին: ԳԱԼԱ խմբակցության ներկայացրած ուղերձի նախագիծը, որով ավագանու անդամները դիմում էին ՀՀ կառավարություն նախակրթարանային ուսումն անվճար դարձնելու համար, դարձյալ չընդգրկվեց ավագանու նիստի օրակարգ: Օրակարգին դեմ քվեարկելուց հետո ԳԱԼԱ-ն հեռացավ դահլիճից, քվեարկությունը շարունակեցին «Բալասանյան», ԲՀԿ, ՀՎԿ խմբակցության անդամները:

Հաստատվեցին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի, բոլոր համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերը:

Գյումրու ավագանու որոշմամբ` տնակներում բնակվող 870 ընտանիքի հատկացվեց 13 մլն 50 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին՝ 15.000)՝  ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով:02180003.00_01_00_39.неподвижное изображение017

Ավագանու որոշմամբ` համայնքի սեփականություն  հանդիսացող Մովսես  Խորենացի փողոց  թիվ  46/1 հասցեի  բազմաբնակարան  բնակելի  շենքի թվով 11 սոցիալական  բնակարաններն անժամկետ, անհատույց  օգտագործման իրավունքով տրամադրվեցին համայնքապետարանում  հաշվառված, սոցիալական բնակարանների ծրագրում ընդգրկված  եւ որպես  շահառուներ  ճանաչված  անձանց:

2018 թվականին Գյումրու քաղաքապետարանի եւ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի միջոցներով 33 սոցիալական բնակարան է կառուցվելու եւ շահագործման հանձնվելու, այս տարի 11 սոցիալական բնակարան կառուցվեց ու շահագործման հանձնվեց: Բնակարանների սեփականատերը ոչ թե բնակիչն է, այլ` համայնքը:

Ավագանու հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերին 21-ին:

 

Comments Are Closed!!!