Այսօր կայացավ Գյումրու ավագանու տարեվերջյան նիստը: Օրակարգ ընդգրկված 10 որոշման նախագծից չընդունվեց միայն ԳԱԼԱ խմբակցության ուղերձը: Խմբակցությունը ՀՀ կառավարությունից խնդրում էր 550 մլն ՀՀ դրամ, որպեսզի Գյումրիում գործող համայնքապատկան վճարովի մանկապարտեզները դառնան անվճար, ինչպես մայրաքաղաքում է: 10 կողմ, 19 ձեռնպահ հարաբերակցությամբ այս նախագիծը չընդունվեց:
Ձայների մեծամասնությամբ հաստատվեց 2018 թվականի բյուջեն, այն կազմում է 3 մլրդ 357 մլն 33 հազար 700 ՀՀ դրամ:
«Մուշ զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանն հատկացվեց 8 մլն 445 հազար 792 ՀՀ դրամ` Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի 2018 թվականի տարեկան ծախսերը փոխհատուցելու համար:
Համայնքապատկան Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցին հատկացվեց 400 հազար դրամ` կազմակերպության ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով:
Տիգրան Մարտիրոսյանին եւ նրա մարզիչ Վահան Բիչախչյանին շնորհվեցին դրամական պարգեւներ համապատասխանաբար մարզիկին` 500 հազար, իսկ մարզիչին` 200 հազար ՀՀ դրամ:
Համայնքապատկան Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցին հատկացվեց 400 հազար դրամ` կազմակերպության ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով:
Գյումրու ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստի օր ավագանին սահմանեց 2018 թվականի փետրվարի 19-ը:
Գյումրու ավագանու հաջորդ նիստը կկայանա փետրվարի 19-ին
Անի Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690