Այսօր կայացավ Գյումրու ավագանու չորրոդ նստաշրջանի առաջին նիստը։ Օրակարգ ընդգրկվել էր 23 հարց, բոլորն էլ հաստատեց ավագանին։
Համայնքի բյուջեից 3 մլն ՀՀ դրամ հատկացվեց մարտի 8-ին Գյումրու կառույցների աշխատող կանանց տոնը շնորհավորելու համար։ Ավանդույթի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանը տորթ, ծաղիկներ, բացիկներ եւ շամպայն է ուղարկելու շուրջ 260-ից ավել կառույցների։
Սոցիալապես անապահով 150 անձանց հատկացվեց 1 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Հաստատվեցին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի 16 բաժինների կանոնադրությունները, ավագանին միաձայն հաստատեց աղբահանության վճարի հաշվարկման, գանձման կարգը, 11 համայնքային կառույցների հատկացվեց դրամական աջակցություն՝ 6 մլն 365.000 ՀՀ դրամ։
Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման հատկացվեց Գյումրու Ֆորալբերգի փողոցի 2 հասցեի հողամասը՝ մշակույթի կենտրոն կառուցելու նպատակով
Հաջորդ նիստը նախատեսվում է մեկ ամիս անց՝ մարտի 19-ին։