Մոնիտորինգի արդյունքների ամփոփում

Մոնիտորինգի արդյունքների ամփոփում

«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի «Երկխոսություն՝ հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում հուլիսի 5-ին ներկայացվեց «Գյումրու ավագանու գործունեության և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման՝ Շիրակի մարզից ընտրված ԱԺ 6 պատգամավորների գործունեության մոնիտորինգի» զեկույցները, որին հաջորդեց քննարկումը: Ծրագրի նպատակն է հանրային իրազեկման և վերահսկողության միջոցով նպաստել ՏԻՄ-երի եւ Ազգային ժողովի պատգամավորների գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովմանը՝ դիտարկելով Գյումրու ավագանու և ՀՀ խորհրդարանը ձևավորած քաղաքական ուժերի, մասնավորապես, Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորների գործունեությունը:
Գյումրու ավագանու գործունեության մոնիտորինգի զեկույցի հիմքում ընկած ուսումնասիրության նպատակն է եղել վերլուծել 2016 թ. ընտրությունների արդյունքում Գյումրու ավագանու ձեւավորման ընթացքը, ավագանու 2017 թ. եւ 2018 թվականի հունվար-մայիս ամիսների գործունեությունը, բացահայտել գործունեության հետ կապված իրավակիրառական եւ օրենսդրական խնդիրները, բացահայտված խնդիրների լուծման համար առաջարկել կարգավորման մեխանիզմներ: Ուսումնասիրվել է համապատասխան օրենսդրությունը, Գյումրու ավագանու կանոնակարգը, ընդունած այլ իրավական ակտերը, ավագանու նիստերին նրանց մասնակցությունը, ավագանու խմբակցությունների եւ ավագանու անդամների ակտիվությունը եւ գործունեությունը, ինչպես նաեւ մամուլի հրապարակումները եւ Գյումրու քաղաքապետարանի համացանցային պաշտոնական կայքը. www.gyumricity.am:
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Շիրակի մարզից ընտրված ԱԺ 6 պատգամավորների մոնիտորինգի նպատակն է գնահատել ԱԺ Շիրակի մարզից կուսակցությունների տարածքային ընտրացուցակներով ընտրված պատգամավորների գործունեության արդյունավետությունը՝ նպաստելով քաղաքական գործիչների պատասխանատվության, հաշվետվողականության ու քաղաքացիների՝ պահանջատեր լինելու զգացողության խթանմանը: Մոնիտորինգի շրջանակում հավաքագրվել և վերլուծվել է պատգամավորների մամուլի հրապարակումները, հարցազրույցները, ԱԺ նիստերին ունեցած ելույթները, ինչպես նաև հարցման ի պատասխան՝ պատգամավորների գրասենյակի կողմից տրամադրված տեղեկատվությունը: Դիտարկվել է նաև ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջում զետեղված հրապարակային տվյալների՝ օրինագծերի քննարկումների, քվեարկությունների և parliamentmonitoring.am-ում տեղադրված վիճակագրական տվյալները: Ի հավելումն՝ ամփոփ կերպով համեմատական վերլուծության է ենթարվել նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ էթիկայի հանձնաժողով՝ ԱԺ պատգամավորների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի հիմնական տվյալները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ և դրանից հետո: Մոնիտորինգի ամփոփ զեկույցը կհանդիսանա նաև ուղեցույց՝ հետագա ընտրություններում ընտրողների մոտ հստակ և հիմնավոր կողմնորոշում ձևավորելու համար:
#DialogueforDemocracy
www.progressgyumri.am

02180003.00_05_33_40.неподвижное изображение03602180003.00_05_38_32.неподвижное изображение037P2520682P252068302180003.00_11_09_42.неподвижное изображение04102180003.00_51_56_40.неподвижное изображение07402180003.00_10_13_37.неподвижное изображение04002180003.01_21_31_33.неподвижное изображение08302180003.01_22_39_13.неподвижное изображение08402180003.00_19_19_03.неподвижное изображение04702180003.00_00_47_34.неподвижное изображение03102180003.00_21_10_39.неподвижное изображение05302180003.00_30_58_11.неподвижное изображение06202180003.00_31_48_11.неподвижное изображение06302180003.00_35_38_27.неподвижное изображение06502180003.00_28_22_14.неподвижное изображение05902180003.01_05_21_45.неподвижное изображение080

Comments Are Closed!!!