Քաղաքական ուժերը նոր պրպտումների մեջ են

Քաղաքական ուժերը նոր պրպտումների մեջ են

Երկրում իրավիճակ է փոխվել.  վերջին ամիսներին թերեւս ամենատարածված արտահայտությունն է: Այն, որ հասարակության մեջ հոգեվիճակ է փոխվել, փաստում են հենց իրենք մարդիկ:  3 տասնամյակ հույսերը իշխանությունից կորցրած ու սեփական երկրի նկատմամբ թերահավատությամբ լցված հասարակությունն այսօր հավաստում է, որ նոր կառարավարությունը նոր Հայաստանում բոլորի համար հավասար հնարավորություն է ստեղծելու: 02180003.00_07_46_47.неподвижное изображение037Պատմաբան Արտակ Հովհաննսիյանը նշում է, որ  սա ժողովրդի հաղթանակն է, իսկ ակնկալվող փոփոխությունների մասին խцսելը դեռ վաղ է. <Որպես ձեռքբերում կարելի է արձանագրել ժողովրդի կամքի լսելի դառնալը, այստեղ կարեւոր չէ, ոչ անձը, ոչ նրա առաջարկած ծրագրերը>:

Իսկ հիմա ամենասկզբից․ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն իր առաջին քայլն արեց Գյումրիից ու ազդարարեց <Իմ քայլը> նախաձեռնության մեկնարկը, մարդիկ թերահավատորեն մոտեցան՝ պնդելով, որ սա էլ ժամանակավոր է, որ քաղաքական գործիչն իր ծրագրով ոչնչի չի հասնելու: Նույն համոզմունքն ունեին նաեւ իշխող քաղաքական ուժերը: Սակայն պատմության ընթացքը այլ բան ցույց տվեց: Ժողովուրդը միաձայն որոշեց,  ոտքի կանգնեց ու սատարեց Նիկոլ Փաշինյանին՝ ապացուցելով որ սա ոչ թե մեկ անձի, այլ մի ողջ ազգի հաղաթանակն է: <Հասունացավ այդ պահը եւ հասարակությունը տարրականորեն ցտեսություն ասաց Սերժ Սարգսյանին եւ նրա ղեկավարած վարչակարգին>,-ավելացրեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Թավշյա հեղափոխությունից շատ ժամանակ է անցել, բայց գլոբալ փոփոխություններ դեռ չկան, նույն ինքը ժողովուրդն հիմա առավել համբերատար է: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն էլ ապացուցեցին, որ հասարակությունն իր որոշման մեջ չի սխալվել: Հիմա քաղաքական ուժերը նոր   պրպտումների մեջ են, խորհրդարանական ընտրությունները սարերի ետեւում չեն, մտավախությունն էլ առկա է, որ նույն պատկերն է արձանագրվելու  առաջիկա քաղաքական գործընթացներում: <Մենք նույն պատկերը հնարավոր է ունենանք խորհրդարանական ընտրություններին: Չկա  ընդդիմություն եւ իշխանությունը սկսում է լճանալ>,-ասաց Գագիկ Համբարյանը:

Ի՞նչ քաղաքական ուժեր կձեւավորվեն, ով ում հետ կոալիցիա կստեղծի, քաղաքական ինչ վերադասավորումներ կլինեն,  արդեն կանխատեսելի է: Բայց թե, ինչ աշխատանք են տանելու նրանք  հասարակության հետ կորցրած վստահությունը վերականգնելու ուղղությամբ, դժվար է ասել:

Հ.Մանուկյան

©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

Comments Are Closed!!!