«ՀՀ ընտրական օրենսգիրքն ու քաղաքական զարգացումները»

«ՀՀ ընտրական օրենսգիրքն ու քաղաքական զարգացումները»

📅Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին տապալեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: Կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, մինչդեռ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն։ Հոկտեմբերի 24-ին, ԱԺ արտահերթ նիստում ձայների 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։ Յոթ օր անց կանցկացվի նոր ընտրություն, եթե տապալվի նաև երկրորդ ընտրությունը և վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է: Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում եւ ինչպիսի օրենսգրքով հասարակությունը կգնա դեպի խորհրդարանական ընտորութուններ, կքննարկվի#Երկխոսության_մեդիա_կենտրոն ում, հոկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին:
🔹Ուղիղ հեռարձակում https://www.facebook.com/DialogueMediaCenter/app/212104595551052/
➡️Բանախոսներ`
 Վարդինե Գրիգորյան- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող
 Հայկ Հարությունյան-իրավաբան
 Արթուր Համբարձումյան-քաղաքագետ
📌Համակարգող` Հասմիկ Մխիթարյան

Comments Are Closed!!!