Այսօր՝ Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում տեղի ունեցավ աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում իր մահկանացուն էր կնքել օլիմպիական խաղերի, աշխարհի 9-ակի ու Եվրոպայի 8-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը:
Լեգենդար մարզիկի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ՝ հուղարկավորությունը կկայանա նոյեմբերի 13-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Յուրի Վարդանյանը սկսել է ծանրամարտով զբաղվել 1970 թվականից: 1980 թվականին Մոսկվայի Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել՝ սահմանելով 5 ռեկորդ, երկամարտի ցուցանիշը հասցնելով բացառիկ՝ 405 կգ-ի: Յուրի Վարդանյանը 2013-2014 թվականներին եղել Է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: 2014-2017 թվականներին եղել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Գյումրեցիները խորը ցավով եկել էին իրենց քաղաքի արժանի զավակին հրաժեշտ տալու: Եկեղեցու բակում հավաքված քաղաքացիներից յուրաքանչյուրը իր հետ բերել էր հիշողություն կապված Յուրի Վարդանյանի հետ.
«Համեստ ու քաշված տղա էր, բայց իրա գործերն իրանից մեծ էղան»
Թուրքմենստանում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ծանրորդները բարձր պահեցին ոչ միայն հայ ծանրամարտի, այլև ախարհահռչակ ծանրորդ և նվիրյալ հայ՝ Յուրի Վարդանյանի պատիվը:
Գ.Գալստյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com