Մամուլի ասուլիս «Բոհեմ»-ի հասույթը կտրամադրվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆոնդին:

Մամուլի ասուլիս «Բոհեմ»-ի հասույթը կտրամադրվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆոնդին:

📌«Գյումրու թևին» գրական միջոցառումների նախաձեռնությունը կազմակերպել է Երևանի «Բոհեմ» հեղինակային երգի և պոեզիայի քառյակի բարեգործական համերգը: Համերգը կկայանա դեկտեմբերի 15-ին ժամը 17:00-ին Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում: Մուտքն ազատ է: Կլինի հանգանակություն և Գյումրու խորհրդանիշներ համարվող հուշանվերների ցուցահանդես վաճառք, որի ողջ հասույթը կտրամադրվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆոնդին:
➡️«Գումրին առանց տնակների» հիմնադրամի հաշվեհամարն է՝ 1570025820780100 AMD։
2015թ-ի դեկտեմբերին ստեղծվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է Գյումրիում ժամանակավոր կացարան-տնակներում բնակվողների կեցության բարելավումը, Գյումրին տնակներից ազատելը` հանրային իրազեկության և ակտիվության բարձրացումը, բնակարանային հիմնախնդրի լուծումը այլընտրանքային ռազմավարությունների կիրառմամբ, Հայաստանի, Սփյուռքի, շահագրգիռ այլ անձանց ու կառույցների ներուժի ներգրավմամբ և համախմբմամբ: Հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ՝ բաղկացած 21 անդամներից, ովքեր Գյումրի քաղաքում հայտնի և տարբեր ոլորտներ ներկայացնող փորձառու անձինք են։
Այս ընթացքում հավաքագրված նվիրատվությունների միջոցով բնակարան է նվիրաբերվել 29 շահառու ընտանիքների։ Հիմնադրամի աշխատանքներին են միացել մի շարք կառույցներ, կազմակերպություններ և անհատ կամավորներ, ովքեր իրենց անվարձահատույց ներդրումն են կատարում հիմնադրամի առաքելության իրականացման մեջ:
Մեր կարգախոսն է՝ Տնակից տուն յուրաքանչյուրիս մեկ քայլն է:
🔹Ուղիղ հեռարձակում ➡️ Ժ։13։00 ին https://www.facebook.com/DialogueMediaCenter/app/212104595551052/
➡️ Բանախոսներ`
➡️ Երվանդ Նազարեթյան՝ – «Գյումրու թևին» գրական միջոցառումների նախաձեռնության ղեկավար
➡️Մհեր Խաչատրյան – «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն
➡️ Սոֆիա Հովսեփյան`- Շիրակի մարզպետի տեղակալ
➡️ Գագիկ Մուրադյան – ՀՀ քաղաքացի, վազքարշավի մասնակից
🔹Ուղիղ հեռարձակում ➡️

Comments Are Closed!!!