#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում ավարտվեցին «Քաղաքացիական լրագրություն», «Հետաքննական լրագրություն», «Հաղորդավարական վարպետություն» թեմաներով դասընթացները մարզի ակտիվ երիտասարդների, սկսնակ լրագրողների, Բուհերի լրագրության բաժնի ուսանողների, քաղհասարակության անդամների համար, ովքեր տեսական գիտելիքներ ստացան «Խոսքի և տեղեկատվության ազատության իրավունք, օրենսդրական և իրավական կարգավորումներ, պատասխանի եւ հերքման իրավունք, իրավակիրառական պրակտիկա» և այլ թեմաներով: Ձեռք բերեցին հմտություններ լուրի կառուցվածքի և առանձնահատկությունների, հոդվածի և ռեպորտաժի, հարցազրույցի տեխնիկայի վերաբերյալ, սովորեցին տարբերել զրպարտությունն ու վիրավորանքը, փաստն ու կարծիքը: Դասընթացի 20 մասնակիցների տրվեցին վկայականներ: Այժմ նրանք գործնականում կիրառում են իրենց գիտելիքները՝ մասնակցելով ԵՄԿ-ում անցկացվող միջոցառումներին, անցկացնում են հարցազրույցներ, հարցախույզներ հասարակության շրջանում: Առաջիկայում նրանց կողմից կպատրաստվեն ռեպորտաժներ, կանցկացվեն քննարկումներ կառավարության և հանրային կարևոր նշանակություն ունեցող ՏԻՄ որոշումների, հանրային վերահսկողության, ԱԺ ընդունված օրենսդրական նախաձեռնությունների, տարբեր ոլորտների, առկա թերությունների ու բացթողումների մասին: