Ինչպե՞ս հնարավորինս գրագետ օգտվել լրատվությունից և որո՞նք են մեդիագրագիտության հիմնական հարցերը: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-9-ը Հայաստանի դպրոցներում մեդիագրագիտության շաբաթ է հայտարարված: Ծրագրի շրջանակներում Կառնուտ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները հասարակագիտության ուսուցիչ Սևակ խաչատրյանի ղեկավարությամբ այցելեցին Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ-ի կողմից ստեղծված #Երկխոսության_մեդիա_կենտրոն , ծանոթացան կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին, միջոցառումներին: