Գյումրու ավագանու հերթական նիստի օրակարգում 26 հարց էր, սակայն թեժ էր քննարկումները երկու նախագծի շուրջ: Գյումրու ավագանու հաստատմանն էր ներկայացվել համայնքի վարչական տարածքում ավտոկայանատեղերի կազմակերպման ռազմավարական ծրագիրը, որը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի բաղադրիչներից է: Ծրագրի համաձայն` Գյումրու վարչական որոշ հատվածներում ավտոկայանատեղերը դառնալու են վճարովի: Հաջորդ հարցը, որի քննարկումն ընթացավ վիճաբանությամբ ուղերձն էր ՀՀ կառավարությանը՝ վերանայել «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ լուծարման մասին որոշումը: Այն 3 ձեռնպահ եւ 19 կողմ հարաբերակցությամբ ընդունվեց, ձեռնպահ արտահայտվեցին Գալա խմբակցության երեք անդամները: