Գյումրու ավագանին առաջին անգամ հրապարակային հարցեր ուղղեց բաժնի պետերին Նիստի օրակարգ ընդգրկված բոլոր նախագծերն ավագանու մեծամասնության «կողմ» քվեարկության արդյունքում ընդունվեցին։ Համայնքի ավագանին որոշեց Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցին, որպես նվիրատվություն հատկացնել 340 հազար դրամ՝ մարզադպրոցի պարիսպը կառուցելու համար, Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն կրթամշակութային վերլուծությունների եւ զարգացման հասարակական կազմակերպությանը հատկացվեց 997 հազար 500 դրամ` «Քանդակագործության Գյումրու միջազգային 4-րդ սիմպոզիում» ծրագրի իրականացման ծախսերը կատարելու համար։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին հատկացվեց 1 մլն դրամ` «Աղետի գոտուց զարգացման գոտի… անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպման եւ իրականացման ծախսերը կատարելու համար: Ավագանու որոշմամբ թվով 144 անձանց կանխիկ հատկացվեց 1 մլն 500 հազար դրամ, իսկ Մարիամ Եղիազարյանին՝ որպես օգնություն, հատկացվեց 50 հազար դրամ՝ իր հոբելյանական հարյուրամյակի կապակցությամբ Ավագանին որոշեց համայնքապետարանին թույլատրել իրականացնել թվով մեկ ավտոաշտարակի եւ մեկ բեռնատարի գնումը երկրորդական շուկայից՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, այդ նպատակով հատկացվեց 14 մլն 500 հազար դրամ եւ այլն։ Առաջին անգամ նիստից հետո ավագանու անդամներն առաջին անգամ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բաժնի պետերին։ Հաջորդ ավագանու նիստը կայանալու է նոյեմբերի 12-ին։
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Թողնել Մեկնաբանություն