Գյումրիում կայացավ ՀՀ եւ ՌԴ Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը

Գյումրիում կայացավ ՀՀ եւ ՌԴ Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը

Գյումրու Սեւ բերդ ամրոցում կայացավ  ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական  հանձնաժողովի 32-րդ նիստը:Նիստին մասնակցում էին  ՀՀ ԱԺ եւ ՌԴ Պետդումայի պատգամավորները, ԵՏՀ ներկայացուցիչները, ՀՀ եւ ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները,  Գյումրու քաղաքապետը:  ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն ասաց մեծ է Հայաստանի ունեցած ավանդը ԵՏՄ  զարգացման և ամրապնդման գործում։

Ըստ նիստին մասնակից ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, այս հանդիպումն անչափ կարեւոր է, քանի որ  Հայաստանը բոլոր երկրների հետ չունի նման համագործակցություն:

Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ՌԴ ռուսական բազայի առաջիկա ընդլայնմանը: Կա՞ն արդյոք անվտանգության երաշխիքներ: Վորոբյովը հարցի պատասխանը չուներ: Մարուքյանն ասաց, որտեղ զորք կա, այնտեղ խնդիր էլ կա, միջադեպ էլ:

Լրագրողները նաեւ չունեցան պատասխան ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, դրա վտանգավորության եւ այլ հարցերի մասով: Սեղմ ու կարճ պատասխան ուներ   ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական  հանձնաժողովի 32-րդ նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաեւ մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների, ինչպես նաեւ  Լարսում նոր անցակետի կառուցման հնարավորությունը:

Ա․Մինասյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

Comments Are Closed!!!