Գյումրու ավագանին հաստատեց 25 նախագիծ

Գյումրու ավագանին հաստատեց 25 նախագիծ

Այսօր Գյումրու համայնքապետարանի վարչական կայացավ Գյումրի համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երրորդ նիստը: Օրակարգ ընդգրկված 25 նախագիծն էլ ընդունվեց: «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը, որպես նվիրատվություն, հատկացվեց 1 մլն 200 հազար դրամ` 2019-2020 թվականների ձմռան ընթացքում համայնքի թվով 400 կարիքավոր ծերերի ջեռուցման կարիքները հոգալու նպատակով Դրամական օգնություն հատկացվեց նաեւ սոցիալապես անապահով պայմաններում ապրող Արցախյան պատերազմում (1991-1994թվականներին) զոհված՝ թվով 104 ազատամարտիկների ընտանիքի, յուրաքանչյուրին՝ 20 000 դրամ, զոհված (մահացած) թվով 173 զինծառայողների ընտանիքի, յուրաքանչյուրին՝ 20 000 դրամ, Արցախյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ թվով 15 ազատամարտիկի, յուրաքանչյուրին 15.000 դրամ, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամ՝ թվով 232 ազատամարտիկի, յուրաքանչյուրին 10 000 դրամ, Գյումրի քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի մասնակից՝ թվով 16 վետերանի՝ յուրաքանչյուրին 15 000 դրամ, 1956 թվականի հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից՝ թվով 5 (հինգ) վետերանի՝ յուրաքանչյուրին 15 000, Երկրապահ կամավորների միության անդամներ սոցիալապես անապահով՝ թվով 15 ազատամարտիկի, յուրաքանչյուրին 15 000 ՀՀ դրամ: Գյումրու համայնքապետարանի կողմից իրականացվելիք ամանորյա միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար հատկացնել 7 միլիոն դրամ, Գյումրու Կրուպսկայա փողոցը անվանափոխեց Խաչիկ Դաշտենցի փողոց: Հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերի 10-ին:

🔴

Comments Are Closed!!!