Գյումրիում 3 վթարային շենք կապամոնտաժվի

Գյումրիում 3 վթարային շենք կապամոնտաժվի

Լյովա Էլամիրյանը Իսահական 9 շենքի հնաբնակներից է, նկարագրում է 80-ամյա բնակելու ներկայիս վիճակը։ Այս շենքը մեկն է Գյումրիում հաշվառված այն 92 վթարայիններից, որոնք ունեն վնասվածության ամենաբարձր աստիճան։ Դրանցից 4-ի բնակիչների համար կառավարությունն առաջիկայում ծրագիր ունի իրականացնելու

Կառավարության որոշման նախագծով ամրացում չի նախատեսվում սակայն ծրագրում ընդգրկված մյուս 3 վթարայինների համար։

Թե ինչպես է համանքը  տնօրինելու իր հաշվեկշիռ փոխանցված շենքերը դեռ հայտնի չէ,

Իսահական 9 շենքի բնակիչները ոչ միայն համաձայն չեն շենքն ապամոնտաժելուն, այլ մտադիր չեն իրենց բնակարանները համանքին հանձնել, փաստելով որ ժամանակին ձեռք են բերել դրանց նկատմամբ սեփականութան իրավունք։ բացի այդ դուրս գալ շենքից եվ բնակարան ձեռք բերել քաղաքի այլ հատվածում չեն պատրաստվում։

Իրենց միասնական որոշման եվ դժգոհությյունների մասին բնակիչներն արդեն բարձաձայնել են տարբեր ատյաններին  ու պահանջել վերանայել կառավարության որոշման նախագիծը՝ բգվ-ի փոխարեն նախատեսված գումարով ամրացնել շենքը։ հասկանալով որ ամրացման համար ավելի մեծ գումար է հարկավոր, քան բգվ ծրագիրն է , բնակիչները նույնիսկ պատրաստակամություն են հայտնում ներդրումներ անել։

ՇՄ քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը վստահեցնում  է, բոլոր այս առաջարկները չեն անտեսվի։

Եվ եթե հանդիպումների արդունքում  էլ իրենց պահանջները չբավարարվեն բնակիչները  կդիմեն ծայրահեղ քայլերի։Դեռեվս շրջանառության մեջ է կառավարության որոշման նախագիծը, բայց այն մինչեվ տարեվերջ վերջնական որոշում կդառնա։

Մ․Դերբինյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

Comments Are Closed!!!