Հանրային քննարկում 07.04.2014

Հանրային քննարկում 07.04.2014

Տեղեկատվություն

«Քաունթերփարթ ինտերնեշնլ Հայաստանի» եւ ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորվմամբ, «Գյումրու Առաջընթաց»  Քացաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն»  ՀԿ-ն իրականացնում է «Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության» ծրագիրը:  Այն նպատակաուղղված է քաղաքային տրանսպորտի թափանցիկ կառավարմանն ու սպասարկման որակի բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում ապրիլի 7-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում անցկացվեց հանրային քննարկում, որին հրավիրված էին ՔՀԿ-ների, Գյումրու ՏԻՄ-ների ներկայացուցիչներ: Գյումրու ՏԻՄ-ներից ներկա էր միայն Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը: Քննարկմանը ներկայացվեցին Գյումրիում տրանսպորտի անբավարար վիճակը, առաջիկա անելիքները, մասնավորապես տրանսպորտի սպասարկման որակի, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների, երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի առկայության, միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխման վերաբերյալ, համատեղ մոնիտորինգի, բնակչության շրջանում հարցախույզների (wox-pop) անցկացում, հեռուստաքննարկում, կազմակերպության կայքում թեժ գծի ստեղծում, առաջարկությունների ու բողոքների գրառումներ, հարցումներ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, իրազեկող 12 ցուցատախտակների տեղադրում 12 կանգառներում, առաջարկություններ Գյումրու ՏԻՄ-ներին: Ելույթ ունեցան Ավագանու անդամ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի մասնաճյուղի անդամ Արմեն Պետրոսյանը, «Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արա Սուքիասյանը: Վերջինս ներկայացրեց իր դիտարկումները քաղաքային երթուղիների սպասարկման ցածր որակի վերաբերյալ՝ առաջարկելով՝

OLYMPUS DIGITAL CAMERA

1.Ներքաղաքային երթուղիների կանոնավոր սպասարկումն ապահովելու համար քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի թափուր տեղը հավուր պատշաճի լրացնել: Ապա, արդեն նախապատրաստվող երթուղայինների մրցույթը նպատակաուղղված իրականացել, այսինքն երթուղայինների լիցենզավորման պահանջների մեջ կարեւորվի վարորդների քանակական հարաբերությունը. ամեն մի մեքենային` 3 վարորդ սկզբունքով, որով կպահպանվի օրինական աշխատանքային կարգը` օրական 8 աշխատանքային ժամով ռեժիմի ապահովմամբ: Երթուղիները կսպասարկվեն առավոտյան 07:30-15:30` 1-ին հերթափոխում, եւ 15:30-23:30` 2-րդ հերթափոխում:

2.Հայտնի դառնա երթուղին սպասարկող ընկերությունների գրասենյակների գտնվելու վայրը, հեռախոսահամարները, բուժաշխատողի ով լինելը:

3. Մեքենայի ուղեւորների սրահում մեծ տեսանելի տեղում եւ պատշաճ չափերով փակցված լինեն մեքենան սպասարկող բոլոր 3 վարորդների այցեքարտերը` լուսանկարներով:

5. Վարորդների տարիքը սահմանվի այնպես, որ երաշխավորվի պատշաճ սպասարկում ու աշխատանքային վստահելի փորձառություն:

6. Կանգառներում փակցվեն երթուղայինների մոտեցման ժամերը կամ գրաֆիկները

Որոշվեց վերոնշյալ առաջարկություններով հանդիպում ունենալ Գյումրու քաղաքապետի և տրանսպորտի բաժնի պետի հետ: Մասնակցել որպես դիտորդ մայիսի 20-ին ներքաղաքային տրանսպորտի թափուր երթուղիների (ավտոբուսների եւ միկրոավտոբուսների) շահագործման համար անցկացվող մրցույթին: Կազմակերպության ֆեյսբուքյան  էջում՝ Progress of Gyumri, ներկայացնել դիտարկումներ, առաջարկություններ:

OLYMPUS DIGITAL CAMERA

 

Comments Are Closed!!!