Առաջին հաճախորդն արդեն սպասարկված է: Գյումրիում այսօրվանից մեկնարկեցին Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Պեկ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը համոզված է որ, նոր կենտրոնը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար:
Մեկ կանգառ, մեկ պատուհան սկզբունքով ապահովել մաքսային ընթացակարգերի իրականացումը և տրամադրել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին առավետ հարմարավետ և ժամանակակից ծառայություններ: Սա է լինելու նորաբաց սպասարկման կենտրոնի առաքելությունը:
Նորաբաց կենտրոնն առայժմ կծառայի որպես հյուսիսային մաքսատուն- վարչություն, ունենալով այնպիսի ճկուն և բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածք, որը հնարավորություն կտա մաքսատունը վերածել Արտաքին տնտեսական գործունեության համալիր կենտրոնի:
Ծավալը նվազել է, բայց առաջիկայում կանխատեսվում է ծավալների աճ, կապված հյուսիսային դարպասով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների համար նախատեսվող ծառայության ներդրման հետ:
Արագ ու հարմարավետ ծառայություն մատուցելու համար Հյուսիսային մաքսատուն-վարչությունն առայժմ 53 աշխատակից ունի, բայց որոշ բաժիններ դեռ սպասում են համալրման:
Խոսելով ավտոմեքենաների ներկրման նոր դրույթաչափերի մասին, Պեկ նախագահը փաստեց, որ 2019 թվականին ներկրված, բայց մաքսազերծվել չհասցրած մոտ 1000 ավտոմեքենա է մաքսազերծվել նախկին գնով:
Գյումրիում Պեկ նախագահը խոսեց նաեվ հագուստի մաքսազերծման նոր գործելաոճի եվ դրա շուրջ ծագած խնդիրների մասին:
Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման համար մինչ օրս պետբյուջեից հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ: Երկրորդ փուլով կառուցումը շարունակելու համար ընթանում են նախագծման աշխատանքներ: Կենտրոնն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2022 թվականին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Մ․Դերբինյան