Նոյեմբերի 12-ի կայացավ Գյումրու Ավագանու այս տարվա նախավերջին նիստը

Նոյեմբերի 12-ի կայացավ Գյումրու Ավագանու այս տարվա նախավերջին նիստը

Նոյեմբերի 12-ի կայացավ Գյումրու Ավագանու այս տարվա նախավերջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 23 հիմնական եւ 3 լրացուցիչ հարց: Ավագանու քննարկմանն էր ներկայացվել  ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շիրակի մարզային ստորաբաժանմանը համայնքի սեփականույթուն հանդիսացող՝ Պարույր Սեւակի 8 շենքի 1/1 հասցեում գտնվող 352.1 քմ տարածքը անհատույց տրամադրման, Համայնքային սեփականություն հանդիսացող «Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում գործող եկեղեցու ջեռուցման նպատակով, գազաֆիկացման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ տրամադրելու, հողերի օտարման, աճուրդային գների սահմանման, Շիրակի մարզի «Պաթալոգոանատոմիական լաբորատորիա» եւ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների՝ շինթույլտվություն տալու համար նախատեսված տեղական տուրքը եւ տեղական վճարը համայքային բյուջեից վճարելու, համայնքային ենթակայության թվով 9 ՓԲԸ-ները համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմակերպելու, վերանվանելու, կանոնադրությունները, փոխանցման ակտերը եւ հաստիքացուցակները հաստատելու եւ տնօրենների թեկնածություններին համաձայնություն տալու,  Գյումրու համայնքային ենթակայության տակ գտնվող թվով 4 մշակութային օջախների՝ Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարաներում եւ Ասլամազյան քույրերի  պատկերասրահում հակահրդեհային եւ անվտանգության համակարգեր տեղադրելու, սոցիալապես անապահով թվով 159 անձանց դրամական օգնություն տալու եւ այլ հարցեր, որոնք ընդունվեցին ավագանու կողմից: Որոշվեց նաեւ Գյումրու օր ամենամյա տոնակատարությունը նշել հոկտեմբերի առաջին կիրակի օրը: SAM_1098

Comments Are Closed!!!