Ծխախոտի դեմ պայքար Շիրակի մարզում
Ծրագրի նպատակը՝
բարձրացնել հանրության իրազեկությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, նպաստ»լ հասարակության մեջ ծխելու վնասակար հետևանքների ՝ որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավավորմանը և արմատավարմանը, բարձրացն»լ հակածխախոտային օրենսդրության մասին քաղաքացին»րի իրազ»կությունը, հասարակական վայրերում ծխախոտի օգտագործման կանխարգ»լմանը, խթան»լ այդ գործընթացում քաղաքացին»րի մասնակցությունը:
գ Ծրագրի խնդիրները
1. Ծխելու դեմ պայքարի միջազգային օրը՝ մայիսի 31-ին կազմակերպել ու անցկացնել 2 միջոցառում՝ <<Առանց ծխախոտի օր>> երթ Գյումրիում, որին կմիանան երիտասարդներ, ակտիվ քաղաքացիներ, ՔՀԿ ներկայացուցիչներ և ֆլեշ-մոբ՝ իրազեկող բուկլետների բաժանում Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակում:
2. Բուկլետների տպագրություն <<Խնայե՛ք Ձեր առողջությունը>> վերտառությամբ /500/ օրինակ:
3. Ցուցանակներ <<Ոչ ծխախոտին>> վերտառությամբ/10 հատ/՝ երթի մասնակիցների համար:
4. Առանց ծխախոտի վերտառությամբ վերնաշապիկներ/50 հատ/, որոնք կբաժանվեն երթի մասնակիցներին:
5. Հակածխախոտային սոցիալական գովազդային հոլովակների պատրաստում և հեռարձակում /2/, մարզային Ցայգ ՀՌԸ-ում, 1 ամիս տևողությամբ, կտեղադրվեն նաև կազմակերպության կայք էջում՝www.progressgyumri.am և կտարածվեն համացանցում՝ ֆեյսբուք:
6. Թվով 3 հաղորդումներ, 30 րոպե տևողությամբ, որին կմասնակցեն բժիշկ, հոգեբան, իրավաբան, կներկայացվի ծխելու վնասների, հետևանքների, ՀՀ կառավարության հակածխախոտային օրենսդրության և քայլերի մասին: 7. Ռեպորտաժ /3հատ/, որոնք կներկայացվեն 3 հաղորդումների ընթացքում՝ ծխելու հոգեբանական ասպեկտները, ծխախոտի վնասները և ծխախոտի դեմ պայքարի ոլորտում գործող օրենսդրությունը:
8. Հանրային քննարկում հեռուստաեթերում`1 հատ, քննարկելու այս ադյունքները և հակածխախոտային քաղաքականության գործադրման բնագավառում առկա խնդիրների մասին շահագրգիռ կողմերի հետ և առաջարկելու դրանց լուծման հնարավոր ուղիներ: Հեռուստաքննարկումը կլինի ուղիղ եթերում, ինտերակտիվ կապով, 50 րոպե տևողությամբ, կմասնակցեն երիտասարդներ, առողջապահության, կրթական, մշակութային ոլորտի մասնակիցներ, ՔՀԿ, մարզային և տեղական իշխանությունների, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ:
9. հարցումներ (wox-pop) /1/, կներկայացվի հեռուստաքննարկման ընթացքում::