Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակել է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Որքանո՞վ է իրացվում այդ իրավունքը։ Ձեռքբերումներ ու ձախողումներ։
Համընդհանուր ներառման անցման խաչմերուկին որքանով է կարեւոր այդ սկզբունքի ներդրումը նաեւ նախադպրոցական կրթության ոլորտում։
Ի՞նչ կփոխի համընդհանուր ներառականության սկզբունքի ներդրումը մանկապարտեզներում։
Որո՞նք են ռիսկերը։
Համընդհանուր ներառականության անցման փուլում նախադպրոցական կրթության ոլորտում առկա խոչընդոտները եւ դրանց հաղթահարման մեխանիզմները։
Քննարկման թեմաներն են՝ ՀՀ կրթական ոլորտում
Միջավայրային գործոնները
Մասնագիտական վերապատրաստումները
Պրոֆեսիոնալ մասնագետների պակաս, փորձի ներդրումը
Անձնական օգնականի ծառայությունը
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Սիրանուշ Մինասյան – Հայկական կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի ղեկավար
Անահիտ Գասպարյան – Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ԺՊ
Գևորգ Ղումաշյան – ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության,
մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող
Լիզա Գասպարյան – Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար
Գյումրեցիները շարունակում են դժգոհել քաղաքում ասֆալտապատման աշխատանքների ձգձգումից։ Դեռ 5 տարի առաջ հայտարարվեց, որ ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով 4 մլն եվրո կհատկացվի Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերի հիմնանորոգմանը։ Սակայն 2020-ից ի վեր Անի թաղամասում ասֆալտապատվել են միայն 3-րդ և 11-րդ փողոցները։ Մնացած փողոցներում անձրևին հաջորդում է ցեխը, շոգ օրերին՝ փոշու ամպերը։
Բնակիչների դժգոհությունը մեծ է հատկապես Շիրակացի փողոցի վիճակից։
———————————————-
Անձրևից հետո փողոցը վերածվում է ջրափոսերի, ինչը լուրջ դժվարություններ է առաջացնում թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։
Արդեն մի քանի տարի է` Գյումրին զբոսաշրջիկների պակաս չի զգում. Հայաստանի մարզական ու մշակութային կենտրոն Գյումրին վերջին տարիներին դարձել է նաև ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Գյումրին տարվա բոլոր եղանակներին էլ զբոսաշրջային այցերի ակտիվ ուղղություն է։ Եթե պատերազմի ժամանակ միայն ներգնա տուրիզմն էր ակտիվ, ապա հիմա զբոսաշրջիկներն այցելում են Գյումրի նաև արտերկրից։
Միևնույն ժամանակ, տարրական, բայց չկարգավորված խնդիրների մասին են բարձրաձայնում տուրայցեր կազմակերպող ընկերություններն ու զբոսավարները՝ ենթակառուցվածքների խնդիր, քաղաքում թափառող շներ, հանրային զուգարանների հարց և այլն։
———————————————-
Ի՞նչպիսին է զբոսաշրջության արդի վիճակը Գյումրիում։
Որո՞նք են զբոսաշրջային ռազմավարության իրականացման խոչընդոտներն ու թերացումները համայնքային իշխանությունների կողմից:
Ոլորտային քաղաքականության իրականացման կոնտեքստում ի՞նչ գործնական լուծումներ կան։
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Վահան Մարտիրոսյան – Շիրակի մարզպետարանի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ
Լիլիթ Մուրադյան – Գյումրու համայնքապետարանի ծրագրերի ևարտաքին բաժնի պետի ԺՊ
Լիզա Գասպարյան – Զբոսաշրջության ոլորտի փորձագետ
Միքայել Վարդպարոնյան – «Վառեմ-մարեմ» art studio-ի հիմնադիր
Ուժեղ քամու հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների ընթացքը Շիրակի մարզում
—————————–
Հունիսի 14-ին արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքով Շիրակի մարզում գրանցվել է 33 դեպք։ Զոհեր և վիրավորներ չկան, սակայն վնասվել են շենք-շինությունների տանիքներ, տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ։
Ի՞նչ քայլեր են ձեռնարկել Շիրակի մարզպետարանն ու Գյումրու համայնքապետարանը՝ վնասները հաշվառելու և դրանց լուծումներ տալու համար։
Ի՞նչ աշխատանքներ են տանում համատիրությունները։
—————————–
Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
Գառնիկ Սիմոնյան – ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ
Որքանո՞վ էր ընտրական գործընթացն ազատ ու ժողովրդավարական։
Ի՞նչ դեր խաղաց մեդիան և ինչպե՞ս լուսաբանեց։ Քննարկում ենք դիտորդների ու փորձագետների արձանագրումները Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։
«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի դիտորդական առաքելության ամփոփումը։ Կներկայացվեն Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրվա արդյունքները
Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, հնարավորություն է տալիս անդրադառնալ մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության հիմքերին։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումը դարձել է նոր դարաշրջանի մեկնարկ՝ հիմնված ազատության, հավասարության և արժանապատվության սկզբունքների վրա։
Մարդու իրավունքները ի՞նչ ամրագրում են ստացել միջազգային փաստաթղթերում և ազգային մակարդակում։
Ինչպե՞ս են հասարակական և պետական ինստիտուտները նպաստում մարդու իրավունքների պաշտպանությանը։
ՀՀ-ում մարդու իրավունքները ո՞ր ոլորտներում են առավել հաճախ խախտվում
Որո՞նք են ՀՀ-ում մարդու իրավունքների իրավական երաշխիքները և դրանց գործնական կիրառման խնդիրները
—————————————
Ուղիղ հեռարձակում
——————————–
Բանախոսներ՝
Արթուր Սաքունց-Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Սեյրան Մարտիրոսյան-Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար
Լուսինե Նահապետյան – ՀՀ ՄԻՊ ՇՄ ստորաբաժանման պատասխանատու