Մամուլի ասուլիս
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։
—————————————
Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառը եղել է այն, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե´ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը, եւ թե´ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Քնարիկ Հարությունյան – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Արթուր Պապիկյան – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Վահագն Մկրտչյան -«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Ժամանակավոր կացարանների ապամոնտաժման և անօթևանության խնդիրները 35 տարի անց»
—————————————
Հաշվառման վերջին տվյալներով Գյումրիում կա 2600 տնակ,որոնցից առաջնահերթ ապամոնտաժման ենթակա է 800-ը: ժամանակավոր կացարանների տերերին քաղաքապետարանից ծանուցումներ են ուղարկվել,բայց ապամոնտաժման ինքնակամ գործընթացը տարաբնույթ խնդիրների պատճառով ձգձգվեց:
Քաղաքացիներից շատերը դեռ փորձում են դատական կարգով վերականգնել իրենց անօթևանության կարգավիճակն ու պետությունից բնակարան պահանջել: Օրենսդրական ինչպիսի կարգավորումներ են նախատեսված նման դեպքում :
Ախուրյան խոշորացված համայնքը անօթևանության ցուցանիշով մարզում երկրորդն է:Ինչպիսի լուծումներ են առաջարկվել ընտանիքներին նախորդ տարիների ընթացքում և ինչ է նախատեսվում առաջիկայում:
—————————————
Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
Մկրտիչ Դավթյան – Գյումրիի քաղաքապետարանի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ
Լիպարիտ Տիգրանյան – Ախուրյան համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ
Աննա Դավթյան – Փաստաբան,ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Սեյրան Մարտիրոսյան – Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ղեկավար
Համակարգող՝ Ալեքսան Սարգսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
2022 թվականի հունվարի 5-ին ՀՀ կառավարությունը սահմանել է ինքնակամ կառույցների հաշվառման կարգը։Հստակեցվել են նաեւ ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետները։
Ցանկացած շինություն կառուցելիս՝ պետք է լինի թույլտվություն ու նախագիծ։ Առանց նախագծման որեւէ շինության կառուցում արգելվում է:
Ինքնակամ շինությունների կառուցումը կանխարգելելու ժամանակացույցով լիազորություններ են վերապահվել համայնքների ղեկավարներին և տեսչական մարմիններին:
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Տիգրան Ղազարյան՝ – ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ
Հենրիկ Գասպարյան՝ – Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ
Վաչագան Հեպոյան՝ – Անիի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության եւ տրանսպորտի բաժնի պետ
Ղուկաս Մուրազյան՝ – Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պետ
Համակարգող՝ Անի Մկրտչյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական դպրոցներում ներդրվել է ֆինանսավորման նոր տարբերակ։ 2020 թվականի հունվարի 1-ից գործում էր ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված ուսուցչի նվազագույն դրույքաչափ՝ 108 հազար 800 դրամի չափով։Ֆինանսավորման նոր կարգով նվազագույն դրույքաչափը բարձրացվել է և սահմանվել ավելի քան 119 հազար դրամ:
Ուղիղ հեռարձակում
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. ռիսկեր և շահեր»
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը 2022 թ․հուլիսի 1-ին չորրորդ հանդիպումն անցկացրեցին Վիեննայում։ Կողմերը պայմանավորվեցին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշվեց սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները. կողմերը կրկին ընդգծեցին իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։
Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
Դավիթ Առուշանյան- ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Ռուբեն Մեհրաբյան -«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ
Մհեր Բաղդասարյան -«Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ ծրագրերի համակագող
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրն ուղղված է համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը՝ հիմնված համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման վրա։
Զարգացման ծրագրի եւ տարեկան (2022թ) աշխատանքային պլանի վերլուծությունը ցույց է տալիս, որ կան ցուցանիշի փաստացի շեղումներ։ Համայնքի 2022թ բյուջեի կատարողականի ցուցանիշները փաստում են, որ դեռեւվս անելիքներ կան կատարողականի ավելի բարձր մակարդակ ապահովելու ուղղությամբ։
Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
Լուսյա Գալոյան- Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ծրագրի փորձագետ
Կարեն Մալխասյան- Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար
Գոռ Մանուկյան- Ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
https://progressgyumri.am/news/16775
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«ՀՀ ներքին ու արտաքին սպառնալիքները»
—————————————
Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, վերջինիս ցեղասպան գործողությունները և Արցախի՝ ավելի քան 9 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը Ռուսաստանի միջնորդությամբ հանգեցրին Արցախում էթնիկ զտման, բռնի հայրենազրկման։ Հոկտեմբերի 12-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը, որը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։Վեհաժողովը արձանագրեց, որ առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ և կոչ արեց Ադրբեջանին ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձն ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար։
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Հովսեփ Խուրշուդյան- «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար
Լևոն Բարսեղյան- Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Լուսինե Հակոբյան-«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ
Արթուր Սաքունց – ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Ցեղասպանություն Արցախում. Բաքվի կեղծ խաղաղության թեզը» #Artsakh
Արցախի պաշտպանության բանակը սեպտեմբերի 19-ին հաղորդեց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով հրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր և փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։
Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ։ «Ռազմական օբյեկտների ոչնչացման» սին պատրվակով Ադրբեջանի կողմից հրետակոծության ենթարկվեցին քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտ քաղաքը, այլ քաղաքներ ու գյուղեր. Արցախը հայտարարեց առնվազն 200 զոհի ու 400 վիրավորի մասին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
—————————————
Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
Արտակ Հովհաննիսյան- Պատմաբան
Արտաշես Բոյաջյան- Էթնոաշխարհագետ
Դավիթ Կարապետյան- Միջազգայնագետ
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Գյումրիում տուրիզմը անկումային շրջանում է. պատճառներն ու լուծման ուղիները»
Արդեն մի քանի տարի է` Գյումրին զբոսաշրջիկների պակաս չի զգում։ Համավարակի և պատերազմի ընթացքում թեև տուժեց արտաքին տուրիզմը, բայց դրա հետևանքով նաև Հայաստանում սկսեց արագ զարգանալ ներգնա տուրիզմը։ Թեև Գյումրին զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկն է համարվում, այնուամենայնիվ՝ ոլորտի մասնագետները պնդում են, որ ոլորտը գոյատևում է ներքին տուրիզմի հաշվին, իսկ ներքին տուրիզմի ցուցանիշներն էլ բավարար չեն զբոսաշրջային ոլորտի եկամտաբերության ու զարգացման համար, և տուրիստական աննախադեպ հոսքին այս տարի հաջորդել է աննախադեպ անկումը։
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Կարեն Բադիշյան – Շիրակի մարզպետարանի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ(ենթակա է հաստատման)
Լիզա Գասպարյան- Զբոսաշրջային ընկերության պատասխանատու
Վարդան Սրտաշյան – «Արաքս» հյուրանոցառեստորանային համալիրի գործադիր տնօրեն
Համակարգող՝ Շուշանե Սաքունց
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com