«Երեխաների բռնության երևույթները և նրանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»
—————————————
Օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ անչափահաս երեխայի նկատմամբ ակնհայտորեն ֆիզիկական, սեռական, մտավոր բռնություն է իրականացվում ընտանիքի անդամների, մասնավորապես` մոր կողմից: Տարածվելուց անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել և ձերբակալվել է։
• Հայաստանում ընտանեկան բռնությունների դեպքերը չեն նվազում։
• Իրավապաշտպանները պարբերաբար ահազանգում են երեխաների, կանանց իրավունքների պաշտպանության կարևորության մասին՝ խոսելով ընտանեկան բռնությունների մասին, որոնց կանխարգելող մեխանիզմները թույլ են։
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Էդուարդ Բաղրամյան – Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ
Կարինե Դավթյան- «Կանանց իրավունքների տուն » ՀԿ նախագահ
Քրիստինա Բաղդասարյան – «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ
Արմինե Գմյուր- «Արևամանուկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հոգեբան
Համակարգող’Շուշանե Սաքունց
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, 2015 թվականից սկսած, իններորդ տարին անընդմեջ, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։
#IYDgyumri #IYD2023 #InternationalYouthDay
—————————————
Այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ), Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի և Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ՝ Եվրամիության «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման շրջանակներում հանդես է գալիս մեծամասշտաբ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ։
—————————————
Միջոցառումների մեկնարկը կտրվի օգոստոսի 12-ին՝ հեծանվարշավով, որի ընթացքում «Բայք Լայֆ» ՍՁ-ի հեծանվորդների ուղեկցմամբ հեծանվորդները Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակից ժամը 17։00-ին հեծանվաերթով կշարժվեն դեպի Աբովյան փողոց:
Հեծանվարշավին միացել են նաև «Շիրակը մեր տունն է» ՀԿ-ն, Գյումրու համայնքապետարանի, տարբեր կառույցների ներկայացուցիչները:
—————————————
Հեծանվարշավի նպատակն է երիտասարդների շրջանում բնապահպանական և կանաչ հմտությունների ձևավորումը, առողջ ապրելակերպի խթանումն ու հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացումը։
—————————————
Հեծանվարշավին կհաջորդի Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի մասին իրազեկումը:
Ժամը 18:30-ից սկսած՝ Գյումրու Աբովյան փողոցում տեղադրված կլինի Էրազմուս+ երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական տաղավար, որտեղ Գյումրիում հյուրընկալված Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման մասնակիցների կողմից կներկայացվի ԵՀԿ ծրագրի կողմից երիտասարդներին ընձեռվող հնարավորությունները, կանցկացվի վիկտորինա և հաղթողները կստանան մրցանակներ։
—————————————
Օգոստոսի 12-ին երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի Աբովյան փողոցում կայանալիք բացօթյա համերգով՝ «MENQ Project»-ի և DJ-ի մասնակցությամբ:
—————————————
Բանախոսներ՝
Արթուր Նաջարյան – ԵՆԿ ՀԿ նախագահ
Մարիամ Ղարագյոզյան – Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի համակարգող
Արման Շաբոյան – Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման ծրագրի փորձագետ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակը հիմա» խորագրով քննարկումների շարքը։
իրավունքների պաշտպանության ինչ նոր մեխանիզմներ են ներդրվել Աշխատանքային օրենսգրքում և ով կարող է օգնել աշխատողին պաշտպանել իր իրավունքները։
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Վարդինե Գրիգորյան – «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի համակարգող
Հայք Հակոբյան – ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան
Աննա Բարիկյան – Հայաստանի արհմիությումնների կոնֆեդերացիայի իրավաբան
—————————————
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ արդեն 2 տարի է իրականացնում են «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում`աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով: «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;
«Ցեղասպանությունից 108 տարի անց»
—————————————
#armenian #genocide
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց Մեծ Եղեռնից 108 տարի անց, ի՞նչ է փոխվել հայ ժողովրդի կյանքում, ի՞նչ դասեր ենք քաղել պատմական այդ իրողությունից և որպես հետևանք, ի՞նչ ունենք այսօր։——————————————————————————
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;
Քաղաքացիական հասարակության կառույցների գրանցման և գործունեության համար նպաստավոր է արդյո՞ք ոլորտի օրենսդրությունը,
ՀՀ-ում մոտ 6000 Քաղաքացիական հասարակության կառույցներ /ՔՀԿ-ներ/ և 1500-ից ավել հիմնադրամներ կան։ Շիրակի մարզում դրանց թիվը 300-ից ավել է։ Ինչպե՞ս եք գնահատում ՔՀԿ-ների ընդհանուր կայությունը։
Բնութագրեք ՔՀԿ-ների գործունեությունը Շիրակի մարզի միավորված գյուղական համայնքներում։ Որքանո՞վ են դրանք կարողանում ապահովել հանրային մասնակություն և հանրային վերահսկողություն՝ որպես մոնիտորինգ և շահերի պաշտպանություն իրականացնող, ՏԻՄ-երի հետ համագործակցող կամ դրանց հակակշիռ կառույցներ։
Որքանո՞վ է գործնականում իրագործելի ՔՀԿ-ների կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորությունը։
Ի՞նչ պետք է անեն ՔՀԿ-ներն իրենց հանրային ընկալումը, հասարակության մոտ հեղինակությունը բարելավելու համար։
—————————————
Ուղիղ հեռարձակում
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;